Սպորտ | Սիթիի պարտությունը Լիվերպուլից․ Իրանի ձիասպորտի մարզիկի առաջնությունն Ասիայում
https://parstoday.ir/hy/news/iran-i229622-Սպորտ_Սիթիի_պարտությունը_Լիվերպուլից_Իրանի_ձիասպորտի_մարզիկի_առաջնությունն_Ասիայում
Pars Today - Իրանցի ձիարշավորդը հաղթել է Ասիայի գավաթի ձիացատկի առաջնությունում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 25, 2025 07:04 Asia/Tehran
  • Իրանցի ձիարշավորդ Արշիա Ֆեյզ
    Իրանցի ձիարշավորդ Արշիա Ֆեյզ

Pars Today - Իրանցի ձիարշավորդը հաղթել է Ասիայի գավաթի ձիացատկի առաջնությունում:

Ինչպես տեղեկացնում է Pars Today-ը, CSIY-D 2025 երիտասարդական տարիքային խմբում Ասիայի գավաթի ձիացատկի առաջնությունն ավարտվել է իրանցի ձիարշավորդ Արշիա Ֆեյզի հաղթանակով։

Միրբաղերին բրոնզե մեդալ է նվաճել հեծանվասպորտի Ասիայի առաջնության միավորային փուլում

Իրանցի հեծանվորդ Արաշ Միրբաղերին Ասիայի առաջնությունում միավորային փուլում նվաճեց իր երկրորդ մեդալը՝ զբաղեցնելով երրորդ տեղը։

Սիթիի պարտությունը «Լիվերպուլից»․ Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ շաբաթվա ընթացքում «Մանչեսթեր Սիթի»-«Լիվերպուլ» հանդիպումն ավարտվեց «Լիվերպուլի» հաղթանակով 2-0 հաշվով։

Բելգիայի միջազգային մրցումներում իրանցի ամենաարագ տղամարդն զբաղեցրել է երկրորդ տեղը

Բելգիայի աթլետիկայի փակ մրցումների ընթացքում, իրանցի ամենաարագ տղամարդ՝ Հասան Թաֆթյանը զբաղեցրել է երկրորդ տեղը 60 մետր տարածությունում:

«Բարսելոնայի» հաղթանակը Լաս Պալմասի դիմաց

Իսպանական Լա լիգայի 25-րդ շաբաթվա ընթացքում, «Լաս Պալմաս»-«Բարսելոնա» հանդիպումը սկսվեց շաբաթ երեկոյան ժամը 23:30-ին «Գրան Կանարիա» մարզադաշտում և ավարտվեց «Բարսելոնայի» հաղթանակով 2:0 հաշվով:

Իրանում կայանալու է Կաբադիի աշխարհի երիտասարդական երրորդ առաջնությունը

Կաբադիի աշխարհի երիտասարդական առաջնության երրորդ խաղարկությունը հաջորդ տարի կհյուրընկալի Իրանի Սպահան քաղաքը: Անցած Ասիական խաղերում Իրանի կաբադիի հավաքականը ոսկե մեդալներ է նվաճել թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց բաժիններում։