Սպորտ | Սիթիի պարտությունը Լիվերպուլից․ Իրանի ձիասպորտի մարզիկի առաջնությունն Ասիայում
-
Իրանցի ձիարշավորդ Արշիա Ֆեյզ
Pars Today - Իրանցի ձիարշավորդը հաղթել է Ասիայի գավաթի ձիացատկի առաջնությունում:
Ինչպես տեղեկացնում է Pars Today-ը, CSIY-D 2025 երիտասարդական տարիքային խմբում Ասիայի գավաթի ձիացատկի առաջնությունն ավարտվել է իրանցի ձիարշավորդ Արշիա Ֆեյզի հաղթանակով։
Միրբաղերին բրոնզե մեդալ է նվաճել հեծանվասպորտի Ասիայի առաջնության միավորային փուլում
Իրանցի հեծանվորդ Արաշ Միրբաղերին Ասիայի առաջնությունում միավորային փուլում նվաճեց իր երկրորդ մեդալը՝ զբաղեցնելով երրորդ տեղը։
Սիթիի պարտությունը «Լիվերպուլից»․ Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ շաբաթվա ընթացքում «Մանչեսթեր Սիթի»-«Լիվերպուլ» հանդիպումն ավարտվեց «Լիվերպուլի» հաղթանակով 2-0 հաշվով։
Բելգիայի միջազգային մրցումներում իրանցի ամենաարագ տղամարդն զբաղեցրել է երկրորդ տեղը
Բելգիայի աթլետիկայի փակ մրցումների ընթացքում, իրանցի ամենաարագ տղամարդ՝ Հասան Թաֆթյանը զբաղեցրել է երկրորդ տեղը 60 մետր տարածությունում:
«Բարսելոնայի» հաղթանակը Լաս Պալմասի դիմաց
Իսպանական Լա լիգայի 25-րդ շաբաթվա ընթացքում, «Լաս Պալմաս»-«Բարսելոնա» հանդիպումը սկսվեց շաբաթ երեկոյան ժամը 23:30-ին «Գրան Կանարիա» մարզադաշտում և ավարտվեց «Բարսելոնայի» հաղթանակով 2:0 հաշվով:
Իրանում կայանալու է Կաբադիի աշխարհի երիտասարդական երրորդ առաջնությունը
Կաբադիի աշխարհի երիտասարդական առաջնության երրորդ խաղարկությունը հաջորդ տարի կհյուրընկալի Իրանի Սպահան քաղաքը: Անցած Ասիական խաղերում Իրանի կաբադիի հավաքականը ոսկե մեդալներ է նվաճել թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց բաժիններում։