Ինչու՞ Իրանի հրեաները չեն արտագաղթում. Իսրայելցի վերլուծաբանի խոստովանությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i229664-Ինչու_Իրանի_հրեաները_չեն_արտագաղթում._Իսրայելցի_վերլուծաբանի_խոստովանությունը
Իրանի հարցերով փորձագետը և Իսրայելի հետախուզության նախկին աշխատակիցը խոստովանել է, որ Իրանի հրեական համայնքը մշակութային հպարտության և ազգային ինքնության ուժեղ զգացում ունի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 26, 2025 06:37 Asia/Tehran
  • Իրանաբնակ հրեաների կրոնական արարողությունը սինագոգում 
    Իրանաբնակ հրեաների կրոնական արարողությունը սինագոգում 

Իրանի հարցերով փորձագետը և Իսրայելի հետախուզության նախկին աշխատակիցը խոստովանել է, որ Իրանի հրեական համայնքը մշակութային հպարտության և ազգային ինքնության ուժեղ զգացում ունի:

Թեև արևմտյան ԶԼՄ-ներն ակտիվորեն տարածում են լուրեր այն մասին, թե Իրանում հրեաներն արժանանում են վատ վերաբերմունքի, իրականությունն այլ է։ Հերաները հպարտությամբ են ապրում Իրանում։ 

Հրեական նորությունների սինդիկատն (JNS) անդրադառնալով իրանաբնակ հրեաների նկատմամբ երկրի վերաբերմունքին, նշել է, որ չնայած արևմտյան լրատվամիջոցներում բացասական քարոզչությանը, հրեական համայնքի և Իրանի ներկայիս կառավարության միջև լարվածություն չկա: 

Հղում անելով «Խաբար օնլայն» կայքին, Pars Today-ը հաղորդում է, որ Իրանի հարցերով փորձագետ և իսրայելական հետախուզության նախկին աշխատակից Դեյվիդ Նիսանը, ով ծնվել և մեծացել է Թեհրանում, անդրադարձել է հրեական համայնքում վերջին 16 ամիսների զարգացումներին, նշելով. «Շատ կարևոր է հասկանալ, որ Իրանի հրեաների ազգային ինքնությունը կապված է այդ երկրի հետ»:

Նա գրել է, որ չնայած 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից մինչ օրս հրեական համայնքում գրանցված արտագաղթին, համայնքը պահպանում է ամբողջական հրեական կենսակերպը և որևէ ճնշման չի ենթարկվում կառավարության կողմից։ 

Հրեական համայնքն Իրանում ունի 30 գորոծղ սինագոգ, դպրոցներ ու գիլդիաներ և առանց որևէ ճնշման շարունակում է ապրել իր կենսակեպով ու պահպանել իր հրեական ինքնությունը։ 

Իրանցի հրեա աղջիկները սինագոգում Թորա են կարդում

Իրանցի հրեաները տարբեր պատճառներով չեն ցանկանում ներգաղթել Իսրայել: Ստորև նշել ենք այդ պատճառներից մի քանիսը․

1․ Իրանում ապրելու երկար պատմություն
Իրանի հրեական համայնքը աշխարհի հնագույն հրեական համայնքներից է, որն ունի ավելի քան 2500 տարվա պատմություն: Իրանցի հրեաները տարբեր ժամանակաշրջաններում եղել են  հասարակության կարևոր մասը, և նրանցից շատերը հատուկ տեղ են զբաղեցնում Իրանի հասարակական և մշակութային կյանքում:


2- Կրոնական ազատություն.
Իրանում կառավարած գրեթե բոլոր դինաստիաների ու իշխանությունների օրոք հրեաները ճանաչվել են որպես կրոնական փոքրամասնություն և ունեցել են կրոնական ազատություն։ 


3- Տնտեսական և մշակութային բարգավաճում. 
Իրանցի հրեաները այլ հասարակությունների և մշակույթների հետ իրենց փոխգործակցության շնորհիվ ակտիվ ներկայություն ունեն երկրի տնտեսական, գիտական և մշակութային ոլորտներում և շարունակում են կարևոր դեր խաղալ իրանական հասարակության մեջ:


4- Մշակութային և կրոնական ինքնության պահպանում. 
Իրանի հրեաները շարունակում են պահպանել ու իրականացնել իրենց կրոնական արարողությունները։ Իրանի շատ քաղաքներում և գյուղերում ապրող հրեական համայնքները  պահպանել են իրենց ավանդույթները:


5- Սոցիալական և քաղաքական պայմաններ. 
Իրանցի հրեաները չեն ցանկանում արտագաղթել երկրի բարենպաստ քաղաքական և սոցիալական պայմանների պատճառով:

Հոմայուն Սամե, դեղագործ, Հրեաների ասոցիացիայի ղեկավար և իսլամական խորհրդարանի 11-րդ և 12-րդ շրջաններում հերաների ներկայացուցիչ 

 

Իրանցի հրեա կանայք և աղջիկները մասնակցում են հակաիսրայելական բողոքի երթի 

 

Իրանցի  հրեաները սինագոգում

 

Իրանցի հրեաները հակասիոնիստական միջոցառման ժամանակ

Ի վերջո, իրանական հրեական համայնքը ակտիվ և անվիճելի ներկայություն ունի երկրում և համարվում է Իրանի պատմության և մշակույթի մի մասը: