Նոռուզը դիմավորելու իրանական սովորույթներն ու ավանդույթները․ Գարունը դիմավորելու ավանդույթը
Իրանցիները պատրաստվում են դիմավորել Նոռուզը։ Նոռուից առաջ ամենատարածված սովորույթներից են բնակարանի կապիտալ մաքրությունն ու տոնական գնումները։ Նոռուզի ավանդույթների պահպանությունը վկայում է, թե որքան կարևոր է այս տոնն իրանական մշակույթում:
Իրանական օրացույցում Նոռուզը ոչ միայն նոր տարվա սկիզբն է, այլև նորացման, հույսի և նոր սկիզբի խորհրդանիշ: Այս հնագույն տոնը խորը կապ ունի իրանցիների մշակութային և սոցիալական ինքնության հետ և ամեն տարի նշվում է առանձնահատուկ ոգևորությամբ։
Իրանական օրացույցում տարվա վերջին՝ Էսֆանդ ամսին, ավանդաբար սկվում է տների կապիտալ մաքրությունը: Այս ընթացքում, բացի մաքրությունից, կանայք ազատվում են նաև ավելորդ իրերից, տունը զարդարում են թարմ ծաղիկներով ու բույսերով։ Նոռուզին ընդառաջ իրանցիները գնում են տոնական հագուստ քաղցրավենիք, սնունդ, Հաֆթ Սին սեղանի սպասք։
Տան կապիտալ մաքրության սովորույթը ենթադրում է, որ ընատանքիը Նոռուզը դիմավորելու է նոր ոգով։
Նոռուզին նախորդող օրերին շուկաները դառնում են մարդաշատ և աշխույժ: Մարդիկ գնում են լավագույն ապրանքները։ Դա իր հերթին նպաստում է տնտեսության աճին։
Թեև Իրանի յուրաքանչյուր շրջան Նոռուզի համար ունի իր սովորույթները, Հաֆթ Սին սեղանը, որի վրա դրվում է յոթ խորհրդանիշ, զարդարում են երկրի ողջ տարածքում։
Նոռուզն ավելին է, քան պարզապես տոն։ Այն նաև ընտանեկան և սոցիալական կապերի թարմացման հնարավորություն է։ Այս օրերին ընտանիքներն այցելում են միմյանց և ամրապնդում իրենց կապերը՝ փոխանակելով նվերներ ու բարեմաղթանքներ:
Նոռուզը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում և միջազգայնորեն ճանաչվել է որպես խաղաղության և բարեկամության խորհրդանիշ:
Ի վերջո, Նոռուզին նախապատրաստվելը ոչ միայն տոն ու ուրախություն է, այլ նաև կյանքը վերանայելու և ապագան պլանավորելու հնարավորություն։