Գեներալ-մայոր Սալամի. Մենք կապահովենք մեր երկրի, երկնքի ու ծովի անվտանգությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i229706-Գեներալ_մայոր_Սալամի._Մենք_կապահովենք_մեր_երկրի_երկնքի_ու_ծովի_անվտանգությունը
ԻՀՊԿ գլխավոր հրամանատարն ասել է. «Իրանի զավակները կփակեն ծովը, ցամաքը, երկինքը թշնամիների դեմ և կհետապնդեն նրանց, քանի դեռ չեն հանձնվել Իրանի ժողովրդի կամքին»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 27, 2025 08:23 Asia/Tehran
  • Գեներալ-մայոր Սալամի. Մենք կապահովենք մեր երկրի, երկնքի ու ծովի անվտանգությունը

ԻՀՊԿ գլխավոր հրամանատարն ասել է. «Իրանի զավակները կփակեն ծովը, ցամաքը, երկինքը թշնամիների դեմ և կհետապնդեն նրանց, քանի դեռ չեն հանձնվել Իրանի ժողովրդի կամքին»։

Սարդար Հոսեյն Սալամին հինգշաբթի առավոտյան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նավատորմը նոր սարքավորումներով համալրվելու արարողության ժամանակ ունեցած ելույթում  հայտարարել է, որ թշնամիները ձգտում են գերիշխանություն ունենալ այլ երկրների վրա՝   հավելել է . «Մենք հասկացել ենք, որ ուժեղ լինելը համարժեք է սիրված լինելուն, հավասարազոր է ապահով լինելուն: Այնտեղ, որտեղ մեր թշնամիները ծովը դարձնում են հարթակ այլ երկրների հետ առճակատման և գերիշխանության ռազմավարությամբ շփվելու համար, մենք այլ ելք չունենք, քան լինել ուժեղ և ապավինել մեր տաղանդներին և հնարավորություններին

Նշելով, որ Իրանը ներկա է միջազգային ջրերում և պաշտպանում է իր շահերը, Սալամին նշել է․ «Իրանը պատմության մեջ մեծ երկիր է, որն ունի մեծ ժողովուրդ և որը կարևոր  դեր է խաղացել աշխարհում պատմական քաղաքակրթության կառուցման գործում։ Մենք ազգ ենք, որն այսօր ձգտում է վերակենդանացնել իր  հողի փառքն ու քաղաքակրթության մեծությունը՝ հիմնված իսլամի վրա>>:

»Մենք ցանկանում ենք ապրել մեր մեծ հեղափոխության սկզբունքներով, որոնք հիմնված են արդարության, մարդկային արժանապատվության, բոլոր ազգերի իրավունքների նկատմամբ հարգանքի վրա։ Մենք ցանկանում ենք բարգավաճում, անվտանգություն և խաղաղություն բոլորի համար, և մենք ուզում ենք ապրել այս հասկացություններով։ Սպառնալիքներով լի այսօրվա աշխարհում, որտեղ թշնամին չի խնայում ոչ մի թույլ երկրի, պետք է գործենք հենվելով ուժի վրա, որպեսզի աշխարհն ընկալի մեր տրամաբանությունը»։ 

Անդրադառնալով Իրանի աշխարհագրական դիրքին և դեպի ծովեր ելքին՝ գեներալ Սալամին ասել է. «Մենք կապված ենք ծովերի հետ։ Բաց ծովով նավարկելը մեր անօտարելի և բնական իրավունքն է։ Ծովում ու բաց ջրերում պաշտպանվելու ուժը մեր իրավունքն է:   Ամեն օր մեր նավերը ճամփորդում են աշխարհի բոլոր ծայրերը»։

Անդրադառնալով ռազմածովային ուժերի նավերի արագության հարցում գրանցված ձեռքբերումներին՝ ԻՀՊԿ  գլխավոր հրամանատարը նշել է. «Ռազմածովային ուժերում մենք տեսնում ենք նավերի արագության հարցում աննախադեպ առաջընթաց։ Կարևոր է, որ նավը կարողանա հաղթահարել ծովի մակերևույթի ջրի և նավի մակերևույթի շփումը, որպեսզի կարողանա ժամում 110 կամ 120 կիլոմետրի արագությամբ լողալ: Միևնույն ժամանակ, մեր նավերը կարող են լողալու ընթացքում հրթիռներ արձակել։ Երբ մենք փորձում ենք հրթիռի սկզբնական արագությունը չափել ցամաքի վրա, լողացող արագությանը ավելանում է հրթիռի սկզբնական արագությունը, և դա մեզ տալիս է ավելի մեծ սկզբնական արագություն և նույնիսկ մեծացնում հրթռիների նախնական արագությունը»։