Իրան․ Տարածաշրջանը տառապում է օկուպանտի գործողություններից և պաշտպանության ուժեղացումը մեր իրավունքն է
https://parstoday.ir/hy/news/iran-i229754-Իրան_Տարածաշրջանը_տառապում_է_օկուպանտի_գործողություններից_և_պաշտպանության_ուժեղացումը_մեր_իրավունքն_է
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը նշել է, որ երկրի պաշտպանունակության ուժեղացումը պատասխանատու և անհրաժեշտ քայլ է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 28, 2025 12:43 Asia/Tehran
  • Իրան․ Տարածաշրջանը տառապում է օկուպանտի գործողություններից և պաշտպանության ուժեղացումը մեր իրավունքն է

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը նշել է, որ երկրի պաշտպանունակության ուժեղացումը պատասխանատու և անհրաժեշտ քայլ է։

X-ում արած գրառման մեջ պատասխանելով Իսրայելի պաշտոնյաների սպառնալիքներին ու Արևմուտքի հակաիրանական հայտարարություններին, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային նշել է․ «Իսրայելի ԱԳ նախարարը և մյուս պաշտոնյաները մշտապես սպառնում են Իրանին ռազմական գործողություններով, իսկ Արևմուտքը մեղադրում է Թեհրանին՝ պաշտպանունակության համար: Սա անտրամաբանական է»։
Նա ընդգծել է. «Մի տարածաշրջանում, որը տառապում է օկուպանտ ռեժիմի ագրեսիվ ու անօրինական գործողություններից, մեր պաշտպանունակության ուժեղացումը,  անհրաժեշտ և պատասխանատու քայլ է»:

ՏՀԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է կազմակերպության ռազմավարական դերը համաշխարհային առևտրում և տարանցիկ միջանցքներում

Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գլխավոր քարտուղարը մասնակցել է Թեհրանում կայացած ՏՐԱՍԵԿԱ միջկառավարական հանձնաժողովի 17-րդ տարեկան հանդիպմանը և ընդգծել ՏՀԿ հանձնառությունը՝ տարածաշրջանային կապի, կայուն տրանսպորտի զարգացման և տնտեսական ինտեգրման առաջխաղացման հարցում:
ԻՍՆԱ-ի հաղորդմամբ՝ Ասադ Մաջիդ Խանը, շնորհակալություն հայտնելով ՏՐԱՍԵԿԱ-ի քարտուղարությանը և Իրանին՝ հրավերի համար, ընդգծել է տարածաշրջանային համագործակցության կարևորությունը արդյունավետ և կայուն տրանսպորտային ցանցերի զարգացման գործում:


Իրանն ու Գերմանիան ամրապնդում են հարաբերությունները

 Գերմանիայում Իրանի նոր դեսպան Մաջիդ Նիլի Ահմադաբադին X-ի իր օգտահաշվում գրել է. «Իրանի և Գերմանիայի միջև պատմական հարաբերությունները պետք է ընդլայնվեն ազգային շահերի շրջանակներում, և իմ աշխատանքի սկզբից ես հետևում եմ այդ քաղաքականությանը»:

Բուրկինա Ֆասոյի բարձրաստիճան պատվիրակությունը կայցելի Իրան
Թեհրանում կայանալիք Իրան-Աֆրիկա տնտեսական գագաթնաժողովի երրորդ փուլին մասնակցելու հրավերը ստանալուց հետո, Բուրկինա Ֆասոյի ԱԳ նախարար Կարամոկո Ժան Մարի Տրաորեն ասել է, որ գագաթնաժողովին կուղարկվի բարձրաստիճան պատվիրակություն։

Եվրոպացի առաջնորդները բողոքում են ԱՄՆ մաքսատուրքերի դեմ

Քննադատելով մաքսատուրքերի սահմանման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը և միության դեմ ուղղված վերջինիս մեղադրանքները, ԵՄ առաջնորդներն ընդգծել են իրենց շահերը պաշտպնելու անհրաժեշտությունը։ 
Եվրոպական առևտրային հանձնաժողովի խոսնակ Օլոֆ Գիլը նախազգուշացրել է, որ ԵՄ-ն անպատասխան չի թողնի ԱՄՆ-ի կողմից 25% մաքսատուրք սահմանելու ուրոշման իրագործումը, եթե դա տեղի ունենա։ 
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից սահմանվելիք մաքսատուրքերի չափն արդարացված չէ և  թաքնված սպառնալիք է համարվում եվրոպական տնտեսական ինքնիշխանության համար:

Վաշինգտոնը երկարաձգում է Մոսկվայի դեմ պատժամիջոցները 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանող գործադիր հրամանը։ 
Հատկանշական է, որ ավելի վաղ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն սկսել են բանակցությունները՝ երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների և ուկրաինական հակամարտությունը լուծելու նպատակով:

Օջալան. PKK-ն պետք է լուծարվի 

Թուրքիայում անօրինական հայտարարված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանը հինգշաբթի օրը կոչ է արել խմբավորմանը վայր դնել զենքերը, ցրվել և վերջ տալ թուրքական կառավարության հետ տասնամյակներ տեւած հակամարտությանը: