Իրանի և Կենտրոնական Ասիայի միջև առևտրի զարգացման ամենաանվտանգ ուղին
Գոլեստան նահանգում ԻԻՀ առաջնորդի ներկայացուցիչը Իրանում Թուրքմենստանի նոր դեսպանի հետ հանդիպման ժամանակ Ինչեբարուն երկաթուղին ներկայացրել է որպես Իրանի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև առևտրի զարգացման ամենաանվտանգ, ամենաէժան և հուսալի ճանապարհը:
Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ Էլիաս Քայիպովի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Իրան-Թուրքմենստան-Ղազախստան երկաթուղային միջանցքի կարևորությանն, այաթոլլա Սեյյեդ Քազեմ Նուրմաֆիդին ասել է. «Այս երթուղին ոչ միայն զգալիորեն կրճատում է ապրանքների տեղափոխման ժամանակը, այլև նվազագույնի է հասցնում առևտրի ծախսերը։ Երեք երկրների նախագահների մասնակցությամբ այս երկաթուղու բացումը մեծ հույսեր արթնացրեց ժողովրդի մեջ՝ տնտեսության ու բիզնեսի զարգացման համար»։
Նա նշել է․ «Այս երկաթուղային գիծը կարևոր դեր է խաղում Կենտրոնական Ասիայի երկրների հետ Իրանի հարաբերությունների ամրապնդման և այս տարածաշրջանը հարավին կապելու գործում։ Այս միջանցքի ակտիվացումը կծառայի ոչ միայն Իրանի, Թուրքմենստանի և Ղազախստանի ազգային շահերին, այլև որպես առևտրային մայրուղի, նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանի տնտեսական զարգացման համար»։
Առաջնորդի ներկայացուցիչը կողմերին կոչ է արել ավելի ընդլայնված համագործակցության միջոցով հիմքեր ստեղծել այս երթուղու լիարժեք ակտիվացման համար և օգտագործել դրա ներուժը տնտեսական և առևտրային հարաբերությունների զարգացման համար։