Իրան-Եվրասիա ազատ առևտրի համաձայնագրի իրագործման հետհաշվարկը
Սպառողների իրավունքների պաշտպանության ազգային օրվա 23-րդ համաժողովում ունեցած ելույթում, Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար սեյեդ Մոհամմադ Աթաբաքը հայտարարել է, որ ԵԱՏՄ անդամ երկրների հետ Իրանի ազատ առևտրի համաձայնագիրը հավանության է արժանացել խորհրդարանի կողմից և հույս հայտնել, որ այն կիրագործվի առաջիկա տարում։
Անդրադառնալով ԵԱՏՄ 5 անդամ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղրղզստանի և Ղազախստանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրերի ստորագրմանը, Մուամմադ Աթաբաքը նշել է. «ԵԱՏՄ տնտեսական պայմանագիրը տնտեսական կարևորագույն պայմանագրերից է, որի հիման վրա զրոյացվում է մաքսատուրքերի 87%-ը»։
240 միլիոնանոց եվրասիական շուկան մեծ հնարավորություն է Իրանի համար։ Միության հետ Իրանի առաջին ազատ առևտրի համաձայնագիրը, որը ներառում է Ռուսաստանը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Բելառուսը, ստորագրվել է մոտ երկու ամիս առաջ՝ Սանկտ Պետերբուրգում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակներում՝ Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի և միության անդամ հինգ երկրների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնյաների կողմից։
ԵԱՏՄ-ն զբաղեցնում է ավելի քան 20 միլիոն քառակուսի կմ, կամ մոլորակի 15%-ին համարժեք տարածք։
Միության գործունեությունը ներառում է նաև ավելի քան 182 միլիոն մարդ, ինչը զգալի կարողություններ է ապահովում միության խոշոր տնտեսական շուկայում կապիտալի, ապրանքների և ծառայությունների շրջանառության ոլորտում:
Էներգակիրներ արտահանող երկրների, այդ թվում՝ Իրանի, Ռուսաստանի և Ղազախստանի և էներգակիրներ ներկրող երկրների՝ Բելառուսի, Ղրղզստանի և Հայաստանի առկայության շնորհիվ, միության ներսում փոխլրացնող տնտեսական հարաբերություններ են հաստատված, ինչը կարող է կարևոր դեր խաղալ էներգահաղորդման գծերի կառուցման, գազի արտահանման տերմինալների և նավթարդյունաբերության ոլորտում համատեղ ներդրումների ոլորտներում համագործակցության համար։
Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագիրն Իրանի առաջին և ամենաամբողջական առևտրային համաձայնագիրն է, որը մշակվել է շուրջ 9 տարվա բանակցություններից հետո և հիմնված է Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև 500 ապրանքների համար արտոնյալ առևտրի համաձայնագրերի իրականացման հաջող փորձի վրա։
Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2019 թվականից մինչ այժմ դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ Իրանի արտահանման ծավալն ըստ ԻԻՀ արդյունաբերության, հանքի և առևտրի նախարարի՝ աճել է։ Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի խոսքով՝, ԵԱՏՄ-ի հետ ապրանքաշրջանառության ծավալը, որը ներկայումս կազմում է 3,6 մլրդ դոլար, ապագայում կհասնի 10 մլրդ դոլարի։
Եվրասիական ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը և իրականացումը ճնշող պատժամիջոցները հնարավորությունների վերածելու հաջող օրինակ է, որը, ի տարբերություն Սպիտակ տան գերիշխող մոտեցման, նպաստում է աշխարհում տարածաշրջանայինության ամրապնդմանը։