Իրանը դատապարտել է Պակիստանում տեղի ունեցած ահաբեկչությունը
(last modified Fri, 28 Feb 2025 14:24:47 GMT )
Փետրվար 28, 2025 17:54 Asia/Tehran
  • Իրանը դատապարտել է Պակիստանում տեղի ունեցած ահաբեկչությունը

Pars Today- Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը դատապարտել է Պակիստանի Փեշավար քաղաքի Դարուլ Ուլում Հաղանիեհ մզկիթում ուրբաթօրյա աղոթքի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը, որի հետևանքով մի շարք հավատացյալներ են զոհվել և վիրավորվել։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով ԻՌՆԱ-ին, Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղաին դատապարտել է Պակիստանի Փեշավար քաղաքի Դարուլ Ուլում Հաղանիեհ մզկիթում ուրբաթօրյա աղոթքի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը, որի հետևանքով մի շարք հավատացյալներ են զոհվել և վիրավորվել։

Բաղաին ցավակցություն հայտնելով զոհվածների ընտանիքներին և Պակիստանի կառավարությանն ու ժողովրդին, վիրավորներին մաղթել է շուտափույթ ապաքինում։

Իրանի ԱԳՆ խոսնակը շեշտել է ԻԻՀ սկզբունքային դիրքորոշումը ահաբեկչության և բռնի ծայրահեղականության բոլոր ձևերն ու դրսեւորումները խստորեն դատապարտելու հարցում և ասել, որ այս տգեղ երևույթի կանխումն ու դիմակայումը պահանջում է տարածաշրջանի բոլոր երկրների համագործակցությունն ու համակարգումը և շարունակական պայքար դրա հեղինակների, կազմակերպիչների, աջակիցների և հովանավորողների դեմ։