Թախթռավանչի: Իրանի արտաքին քաղաքականության մեջ հարևաններն առանձնահատուկ տեղ ունեն
https://parstoday.ir/hy/news/iran-i229814-Թախթռավանչի_Իրանի_արտաքին_քաղաքականության_մեջ_հարևաններն_առանձնահատուկ_տեղ_ունեն
ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալը հայտարարել է, որ Իրանի արտաքին քաղաքականության մեջ հարևաններն առանձնահատուկ տեղ ունեն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 02, 2025 07:02 Asia/Tehran
  • Թախթռավանչի: Իրանի արտաքին քաղաքականության մեջ հարևաններն առանձնահատուկ տեղ ունեն

ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալը հայտարարել է, որ Իրանի արտաքին քաղաքականության մեջ հարևաններն առանձնահատուկ տեղ ունեն։

 «Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ Թախթռավանչին X-ում գրել է. «Մեր արտաքին քաղաքականության մեջ հարևաններն առանձնահատուկ տեղ ունեն։ Բարեկամության և համագործակցության միջոցով մենք կարող ենք ավելի լավ և բարեկեցիկ ապագա կառուցել մեր տարածաշրջանի համար»:

Անդրադառնալով մի քանի հարևան երկրներ կատարած իր վերջին այցերին՝ նա նշել է․ «Վերջերս վերադարձա Աբու Դաբիից։ Երկու երկրների միջև քաղաքական խորհրդակցությունների առաջին փուլի շրջանակներում, արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ ԱԳ փոխնախարար Լանա Նուսեյբեի հետ»։
Նա հավելել է․ «Հանդիպում ունեցա նաև ԱՄԷ արտաքին գործերի պետական նախարար Խալիֆա Շահինի և նախագահի դիվանագիտական խորհրդական Անվար Գարգաշի հետ։ Բոլոր հանդիպումներում կողմերը ցանկություն հայտնեցին ընդլայնել երկկողմ հարաբերությունները, հատկապես տնտեսական դաշտում»։