Իրանի և Ադրբեջանի սահմանին առևտրաարդյունաբերական նոր կենտրոն է ստեղծվում
Իրանի Արևելյան Ատրպատականի նահանգապետարանի տնտեսական համակարգման ղեկավարն ասել է. «Խոդաաֆարին մաքսատան ստեղծմամբ (գտնվում է Իրանի հյուսիս-արևմուտքում և սահմանակից է Ադրբեջանին) այս քաղաքում բիզնեսի զարգացման ուղին հարթվում է և շուտով այս քաղաքը կդառնա առևտրային և արդյունաբերական կարևոր կենտրոններից մեկը։
Թահեր Ռուհին, անդրադառնալով Արաքսի ազատ գոտու հնարավորություններին, Խոդաաֆարին մաքսատան բացման արարողության ժամանակ հայտարարել է. «Արաքս ազատ գոտին արդյունաբերության և առևտրի ոլորտում հանրապետության առաջատար ոլորտներից է։ Առևտրային խոշոր կենտրոնների ստեղծումը և արդյունաբերական միավորների կառուցումը հարևան երկրների հետ տնտեսական փոխգործակցությամբ, այս տարածաշրջանը դարձրել են հիմնական տնտեսական բևեռներից մեկը»։

Արևելյան Ատրպատականի նահանգապետարանի այս պաշտոնյան հավելել է. «Արաքս ազատ գոտին ունի շատ մեծ հզորություններ, և Խոդաաֆարին քաղաքը, անշուշտ, շուտով կհայտնվի Ջոլֆայի նման տնտեսական զարգացման ուղու վրա՝ օգտագործելով առկա հնարավորությունները, և մենք ականատես կլինենք զգալի կոմերցիոն զարգացումների Արաքսի ազատ գոտու այս տարածքում»։
Ռուհին ընդգծելով ներդրումներ ներգրավելու համար հիմնական ենթակառուցվածքների լրացման կարևորությունը, ասել է. «Ենթակառուցվածքները, ինչպիսիք են ճանապարհները և էլեկտրաէներգիան, պետք է մշակվեն Խոդաաֆարին մաքսատան գործունեությանը համահունչ»: