Ինչո՞ւ է Իրանն իր արտաքին քաղաքականության մեջ առանձնահատուկ տեղ հատկացնում հարևաններին
https://parstoday.ir/hy/news/iran-i229838-Ինչո_ւ_է_Իրանն_իր_արտաքին_քաղաքականության_մեջ_առանձնահատուկ_տեղ_հատկացնում_հարևաններին
Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախտ Ռավանչին, անդրադառնալով մի քանի հարևան երկրներ կատարած իր վերջին այցերին, X-ի հարթակում իր գրառման մեջ գրել է.-«Մեր արտաքին քաղաքականության մեջ հարեւաններն առանձնահատուկ տեղ ունեն։ Բարեկամության և համագործակցության միջոցով մենք կարող ենք ավելի լավ և բարեկեցիկ ապագա կառուցել մեր տարածաշրջանի համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 02, 2025 14:16 Asia/Tehran
  • Ինչո՞ւ է Իրանն իր արտաքին քաղաքականության մեջ առանձնահատուկ տեղ հատկացնում հարևաններին

Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախտ Ռավանչին, անդրադառնալով մի քանի հարևան երկրներ կատարած իր վերջին այցերին, X-ի հարթակում իր գրառման մեջ գրել է.-«Մեր արտաքին քաղաքականության մեջ հարեւաններն առանձնահատուկ տեղ ունեն։ Բարեկամության և համագործակցության միջոցով մենք կարող ենք ավելի լավ և բարեկեցիկ ապագա կառուցել մեր տարածաշրջանի համար»:

Հարևան երկրների պաշտոնյաների հետ բազմաթիվ հանդիպումներում Իրանի պաշտոնյաները միշտ հույս են հայտնել, որ երկկողմ համաձայնագրերի իրականացումը կարագացվի և համագործակցության նոր ոլորտներ կբացահայտվեն։

Հարևան երկրների պաշտոնյաների հետ բազմաթիվ հանդիպումներում՝ ընդգծելով Համատեղ քաղաքական խորհրդակցությունների կոմիտեի մեխանիզմի կարևորությունը և դրա դերը երկկողմ հարաբերությունների առաջխաղացման գործում և կարևորելով տարածաշրջանային ու միջազգային զարգացումների վերաբերյալ կարծիքների փոխանակումը, իրանցի պաշտոնյաները հույս են հայտնել, որ երկկողմ համաձայնագրերի իրականացումը կարագացվի և համագործակցության նոր ոլորտներ կբացահայտվեն։

Իրանի Իսլամական Հանրապետությունը կարծում է, որ կայուն անվտանգության և տարածաշրջանային զարգացման հասնելը հնարավոր կլինի միայն կոլեկտիվ համագործակցության և հարևանների մասնակցության միջոցով:
Տարածաշրջանում արտաքին տարրերը դեմ են Իրանի և հարևան երկրների միջև ջերմ հարաբերություններին և շարունակում են իրենց ճգնաժամ հարուցող ջանքերն այս ուղղությամբ՝ նպատակ ունենալով ստեղծել անապահովություն և անկայունություն:

Այդուհանդերձ, Թեհրանը ձգտում է լավագույն հարաբերություններ ունենալ իր հարևանների հետ, և նրանց հետ, այդ թվում՝ Հայաստանի հետ յուրահատուկ հարաբերությունների պահպանումը չափազանց կարևոր է Իրանի համար։
Իրանի ռազմավարությունն ու դիվանագիտությունը Հարավային Կովկասում, Արևմտյան Ասիայում և Պարսից ծոցում հիմնված են տարածաշրջանի կառավարման համար բնիկ-տարածաշրջանային կարողությունների օգտագործման անհրաժեշտության վրա, և օտարերկրացիների մուտքն այս ասպարեզ չի բխում տարածաշրջանի երկրների շահերից։
Հենվելով ներքին հզորության և բնիկ կարողությունների վրա՝ Իրանը սահմանել է ծովային անվտանգություն Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում՝ ցույց տալով Իրանի Իսլամական Հանրապետության կենսական դերը տարածաշրջանային կայունության և խաղաղության մեջ: Իր արտաքին քաղաքականության մեջ Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես ձգտում է կայունության և անվտանգության և լավագույն հարաբերություններն ունի իր հարևանների հետ: Իր տնտեսական ասպեկտներից բացի, Իրանի և նրա հարևանների միջև լավ հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն նաև տարածաշրջանում հավաքական անվտանգության պահպանման համար։

Նման հարաբերությունները ճանապարհ են հարթում հարեւանների միջև տնտեսական, առևտրային և ներդրումային կարողությունների փոխանակման համար, ինչը, իհարկե, ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրներին։ Տարածաշրջանում միջամտող և ավերիչ տարրերը լավ գիտեն, որ Իրանի և հարևան երկրների հարաբերությունների բարելավման վերջնական արդյունքը տարածաշրջանային անվտանգության ամրապնդումն է՝ առանց օտարների կարիքի և բոլոր ոլորտներում երկկողմ ու բազմակողմ համագործակցության զարգացումը։

Տարածաշրջանում անվտանգության նկատմամբ Իրանի քաղաքականությունը հիմնված է հավաքական անվտանգության դոկտրինի վրա, և, համապատասխանաբար, Իրանը տարածաշրջանի անապահովությունը վնաս է համարում տարածաշրջանի բոլոր երկրների համար: Տարածաշրջանում առկա իրավիճակը պահանջում է նաև, որ տարաձայնությունները լուծելու համար երկխոսությունը հարևան երկրների օրակարգում լինի։
Թեհրանի պետական այրերի ուղևորությունները հարևան երկրներ տեղի են ունենում Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքական նպատակների՝ այն է հարևանների հետ հարաբերությունների ընդլայնման նպատակով:
Վերջին տարիներին Իրանը Հայաստանի հետ ունեցել է լայն տնտեսական հարաբերություններ, և հաշվի առնելով երկու երկրների տնտեսական կարողությունները՝ կա երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություն։ Հարևանների հետ համագործակցության Իրանի առաջնահերթությունը միշտ էլ հիմնված է եղել փոխադարձ շահերի վրա։ Իրանը և հարևան երկրները միմյանց հետ փոխգործակցության տարբեր քաղաքական, տնտեսական և մշակութային ընդհանուր հիմքեր ունեն: