Իրանի և Եվրասիայի միջև ազատ առևտրի համաձայնագրի վերջնական հաստատումը
https://parstoday.ir/hy/news/iran-i229848-Իրանի_և_Եվրասիայի_միջև_ազատ_առևտրի_համաձայնագրի_վերջնական_հաստատումը
Իրանի Սահմանադրության պահապան խորհուրդը հավանություն է տվել Իրանի և Եվրասիայի միջև ազատ առևտրի համաձայնագրի օրինագծին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 02, 2025 14:41 Asia/Tehran
  • Իրանի և Եվրասիայի միջև ազատ առևտրի համաձայնագրի վերջնական հաստատումը

Իրանի Սահմանադրության պահապան խորհուրդը հավանություն է տվել Իրանի և Եվրասիայի միջև ազատ առևտրի համաձայնագրի օրինագծին։

Խորհրդի խոսնակ Թահան Նազիֆը կիրակի օրն ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի նախագիծը հավանության է արժանացել խորհրդի կողմից»:

Ըստ Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդ Մոհամմադ Աթաբաքի.-Եվրասիական տնտեսական պայմանագիրը տնտեսական կարեւորագույն պայմանագրերից է, որի հիման վրա զրոյացվում է մաքսատուրքերի 87%-ը։ Մինչդեռ 240 միլիոնանոց եվրասիական շուկան մեծ հնարավորություն է տալիս Իրանին։

Եվրասիական տնտեսական միությունը՝ ավելի քան 20 միլիոն քառակուսի կիլոմետր տարածքով, ընդգրկում է մոլորակի 15%-ը և ավելի քան 182 միլիոն մարդ։

Էներգակիրներ արտահանող երկրների, այդ թվում՝ Իրանի, Ռուսաստանի և Ղազախստանի և էներգակիրներ ներկրող երկրների՝ Բելառուսի, Ղրղզստանի և Հայաստանի առկայության շնորհիվ, ստեղծվում է մի տեսակ փոխլրացնող տնտեսական հարաբերություններ Եվրասիական տնտեսական միության անդամների միջև, որոնք կարող են կարևոր դեր խաղալ այս միության համագործակցության և համախմբվածության գործընթացում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգահաղորդման գծերի և գազի արտահանման տերմինալների կառուցումը, և համատեղ ներդրումները նավթարդյունաբերության ոլորտում:

Առաջիկա ամիսներին Իրան-Եվրասիա ազատ առևտրի համաձայնագրի իրականացումը ճնշող պատժամիջոցներից հնարավորություններ ստեղծելու հաջող օրինակ է, որը, ի տարբերություն Սպիտակ տան գերիշխող մոտեցման, օգնում է ամրապնդել ռեգիոնալիզմն աշխարհում։