ԱՄՆ-ին Իրանի ապտակներից մինչև Բրյուսելի և Վաշինգտոնի միջև խորացող անջրպետը
-
ԱՄՆ-ին Իրանի ապտակներից մինչև Բրյուսելի և Վաշինգտոնի միջև խորացող անջրպետը
Pars Today-ի այս լրատվական փաթեթում կարող եք կարդալ Իրանի և աշխարհի վերջին նորությունների ընտրանին։
Ծովակալ Թանգսիրի. Մենք ապտակել ենք Ամերիկայի դեմքին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատարի խոսքով.-Հենվելով գիտելիքների վրա հիմնված կարողությունների և հայրենական փորձագետների հզորության վրա՝ այս ուժն այսօր հասել է հզորության մի փուլի, որը վճռական և ջախջախիչ պատասխան է տալու ցանկացած սպառնալիքի։
Շաբաթ երեկոյան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Ալիռեզա Թանգսիրին ընդգծել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի դերը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում և ասել․- Այսօր մենք այլևս կախված չենք որևէ արտաքին ուժից, և հենվելով գիտելիքի վրա հիմնված ռեսուրսների վրա՝ ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժը քայլեր է ձեռնարկում դեպի հզորացում:
Նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը վերջին տարիներին ապտակել է Ամերիկային և նրա դաշնակիցներին, գեներալ Թանգսիրին հավելել է.-Իրանական ջրեր ներխուժած 10 բրիտանացի նավաստիների ձերբակալությունը և իրանական տանկերի հայտնաբերումը Իրանի ժողովրդի համար ուժ և հպարտություն կերտող ասպեկտներ են:
Հարավային Աֆրիկան, Մալայզիան և Կոլումբիան դեմ են Իսրայելի համար զենք տեղափոխող նավերի ներկայությանը իրենց նավահանգիստներում
Վերջերս, Foreign Policy ամսագրում լույս տեսած համատեղ հոդվածում Հարավային Աֆրիկայի, Մալայզիայի և Կոլումբիայի ղեկավարները հայտարարեցին, որ թույլ չեն տա Իսրայելի համար զենք տեղափոխող նավերը մուտք գործեն իրենց նավահանգիստներ։
Foreign Policy ամսագրում լույս տեսած հոդվածում Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան, Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմը և Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն կոչ են արել դադարեցնել Իսրայելի ռեժիմի անձեռնմխելիությունը միջազգային իրավունքի խախտման դեմ:
ԱՄՆ-ը հավանություն է տվել Իսրայելին 4 միլիարդ դոլարի լրացուցիչ զենք վաճառելուն
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ համաձայնագիր է ստորագրվել Իսրայելին մոտ 4 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության առաքումն արագացնելու վերաբերյալ։ Թրամփի վարչակազմի իշխանության գալուց ի վեր ԱՄՆ-ը հավանություն է տվել Իսրայելին 12 միլիարդ դոլարի զենք վաճառելուն:
Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև անդունդն ավելի է մեծանում Թրամփ-Զելենսկի բանակցություններից հետո
Շուրջ տասնհինգ եվրոպացի առաջնորդներ կիրակի օրը կհանդիպեն Լոնդոնում՝ «առաջ մղելու» իրենց գործողությունները Ուկրաինայի հարցում, որին հավանաբար կմասնակի Ուկրաինայի նախագահը:
Եվրամիության դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասն ավելի վաղ հայտարարել էր, որ «ազատ աշխարհը նոր ղեկավարության կարիք ունի»։
Ըստ Ֆրանսիայի պաշտոնական լրատվական գործակալության հաղորդման՝ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու լարված բանակցություններից հետո, եվրոպացի առաջնորդների մեծ մասն աջակցել է Ուկրաինային։ Քայլ, որն արտացոլում է Եվրոպայի և Ամերիկայի միջև աճող անջրպետը: