Ավստրիայում իրանագիտության սիմպոզիումից մինչև Բանակի համալսարանում իրանական խաղաղության ուսումնասիրությունների համաժողովը
-
ԻԻՀ բանակի բարձրաստիճան սպաների ներկայությունը Բանակի հրամանատարական համալսարանում
Pars Today - Վիեննայի Իրանական Իմաստության տանը, Ավստրիայում Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի խորհրդականի կողմից, Ավստրիայի և Իրանի մի շարք վերնախավերի մասնակցությամբ տեղի ունեցավ Իրանագիտության առաջին սիմպոզիումը:
Վիեննայում Իրանագիտության սիմպոզիումը, որին մասնակցում էին ականավոր գործիչներ, այդ թվում՝ Ավստրիայի Իրանագիտության ինստիտուտի ղեկավար Շվարցը, առիթ էր քննարկելու իրանագիտության տարբեր ասպեկտները:
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության կայքը, այս արարողության ժամանակ, հարգելով իրանա-ավստրիացի ականավոր իրանագետ, պրոֆեսոր Նոսրաթոլլահ Ռաստեգարի գիտական և մշակութային ծառայությունները, Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի խորհրդական Ռեզա Ղոլամին ասել է․-Դկտ․ Ռաստեգարը համարվում է այն ականավոր իրանագետներից մեկը, ով իր կյանքի ավելի քան հիսուն տարին նվիրել է այս ասպարեզին և գրել տասնյակ արժեքավոր գրքեր ու հոդվածներ կամ ուղղել ու վերականգնել է կարևոր աշխատություններ։
Ավստրիայի Գիտությունների ազգային ակադեմիայի միջազգային հարցերով փոխնախագահ Սեբիլ Վենտակերը, ով հայտնի արևելագետ և իրանագետ է, խոսեց վերջին երկուսուկես դարերի ընթացքում Ավստրիայում իրանագիտության պատմության մասին։
Նա նաև անդրադարձավ իրանագիտության նրբություններին և բարդություններին և որոշ կետեր բացատրեց այս գիտական ոլորտի ձեռքբերումների մասին՝ տարբեր մշակութային համայնքների միջև մշակութային և գիտական փոխըմբռնման ամրապնդման գործում:
Իրանական խաղաղության ուսումնասիրությունների ասոցիացիայի տարեկան համաժողովի անցկացում
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի հրամանատարաշտաբային համալսարանում կայացել է Իրանական խաղաղության ուսումնասիրությունների ասոցիացիայի 8-րդ տարեկան համաժողովը։
Իրանի բանակի հասարակայնության հետ կապերի հաղորդմամբ, Իրանական խաղաղության ուսումնասիրությունների գիտական ասոցիացիայի 8-րդ տարեկան համաժողովն կայացել է Իրանի բանակի հրամանատարաշտաբային համալսարանի, Ալամեհ Թաբաթաբայիի համալսարանի և Հումանիտար գիտությունների տան հետ համագործակցությամբ։
Այս միջոցառման ընթացքում, անդրադառնալով Իրանի զինված ուժերի գլխավոր առաքելությանը, որն է անվտանգության ապահովումը, Բանակի հրամանատարաշտաբային համալսարանի հրամանատար Հոսեյն Վալիվանդ Զամանին հայտարարել է.-Կարողություններն անհրաժեշտ են խաղաղության համար, և որպես պատերազմական համալսարան՝ մենք պատրաստում ենք ունակ և պատերազմի պատրաստ ուսանողների՝ Իրանին կայուն խաղաղություն պարգևելու համար: