Հեղափոխության առաջնորդ. Ղուրանը հստակեցրել է, թե ինչպես վարվել հավատուրաց տերությունների հետ
Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդը նշանավոր միջազգային կրոնագետների և Ղարիների՝ Ղուրան ընթերցողների մասնակցությամբ Ղուրանական մտորումների հավաքում ասել է.
«Իրանի ժողովուրդը խնդիր չունի այլ ազգերի հետ, սակայն այսօր նրա առջև կանգնած է անհավատ կամ կեղծավոր տերությունների լայն ճակատ: Սուրբ Ղուրանը հստակեցրել է, թե ինչպես վարվել նրանց հետ տարբեր փուլերում, Ե՞րբ պետք է խոսենք նրանց հետ, ո՞ր փուլում պետք է համագործակցենք, ե՞րբ պետք է բռունցքով հարվածենք նրանց բերանին, ե՞րբ պետք է պարզենք մեր սրերը»։
Շնորհավորելով սուրբ Ռամադան ամիսը՝ որպես մուսուլման հավատացյալների մեծ և ճշմարիտ տոն՝ Իմամ Խամենեին ասաց, որ Ղուրանը նաև հստակ և ճշգրիտ ուղղեցույց է այլ երկրների հետ հարաբերությունների ասպարեզում։
Նա Ղուրանի ընթերցանության արդյունավետության հարցում կարևոր համարեց դրա ուսմունքների իմաստային ըմբռնումը և հավելեց. Ղուրանի ընթերցանության հրաշքն է Ղուրանի հասկացությունների հոսքը սրտերում և դրանց իրականացումը: