Իրանի գիտական ​​առաջընթացը․ Ինդոնեզիայում տեղադրվել է  ռոբոտային վիրաբուժության նոր սերնդի իրանական համակարգը
https://parstoday.ir/hy/news/iran-i229890-Իրանի_գիտական_առաջընթացը_Ինդոնեզիայում_տեղադրվել_է_ռոբոտային_վիրաբուժության_նոր_սերնդի_իրանական_համակարգը
Pars Today - Ինդոնեզիայի Մեդան և Մակասար քաղաքներում Հեռահար ռոբոտային վիրաբուժության «Sina» իրանական համակարգի երրորդ և չորրորդ նմուշները ուսուցման փուլ են մտել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 04, 2025 13:47 Asia/Tehran
  • Իրանի գիտական ​​առաջընթացը․ Ինդոնեզիայում տեղադրվել է  ռոբոտային վիրաբուժության նոր սերնդի իրանական համակարգը

Pars Today - Ինդոնեզիայի Մեդան և Մակասար քաղաքներում Հեռահար ռոբոտային վիրաբուժության «Sina» իրանական համակարգի երրորդ և չորրորդ նմուշները ուսուցման փուլ են մտել։

Ինդոնեզացի վիրաբույժները հեռահար ռոբոտային վիրաբուժության «Sina» իրանական համակարգի աշխատանքը գոհացուցիչ են գնահատել և ցանկանում են ավելի շատ օգտագործել իրանական այս համակարգը։

Ինչպես նշում է Pars Today-ը, վերջերս Ինդոնեզիայի Մեդան և Մակասար քաղաքներում հեռահար ռոբոտային վիրաբուժության «Sina» իրանական համակարգի երրորդ և չորրորդ նախատիպերը թեւակոխել են ուսուցման փուլ։ Այս առումով, ի լրումն նախորդ 112 վիրաբույժների, ովքեր վերապատրաստվել են Բանդունգ և Ջակարտա քաղաքներում՝ Սինա ռոբոտով վիրահատություն անելու համար, 100 նոր վիրաբույժներ ևս Սինային են միացել Մեդան և Մակասար քաղաքներում և գրանցվել վերապատրաստման դասընթացներ անցնելու համար:

«Սինա» հեռահար ռոբոտային վիրաբուժության իրանական համակարգի նշանավոր հաջողություններից է Ինդոնեզիայի կողմից այդ համակարգից երկու ապարատի գնումը և 500 կիլոմետր հեռավորության վրա երկու երկրների նախագահների ներկայությամբ ցուցադրական կերպով հեռահար ռոբոտային վիրաբուժության առաջին կատարումը։ Ինդոնեզիայի առողջապահության նախարարությունը վերջերս երկու նոր ապարատ է պատվիրել։