Արաղչի. Իրանն իր անվտանգությունը չի գնում, այլ անձամբ է ապահովում
Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է. «Իրական անվտանգությունն ապահովվում է ոչ թե արտաքին ուժերի աջակցությամբ, այլ ներքին հնարավորություններով, ազգային կարողություններին ու ժողովրդին ապավինելով»։
ԻՍՆԱ-ի հաղորդմամբ՝ ԱԳ նախարար սեյեդ Աբբաս Արաղչին հայտարարել է․ «Իրանն իր անվտանգությունը չի գնում, այլ անձամբ է ապահովում։ Մենք կախված չենք ուրիշների աջակցությունից, այլ ապավինում ենք մեր ներքին գիտելիքներին, ուժին և կարողություններին»։
«Էթելաաթ» թերթում տպագրված՝ «Քաոս Սպիտակ տանը.Վերտիգո համաշխարհային քաղաքականության մեջ» հոդվածում, Արաղչին գրել է. «Իրանի համար կարևորն անկախության պահպանումն է, ներքին կարողությունների հզորացումը և ազգային շահերի վրա հիմնված ճանապարհով շարժվելը»:
Նա հավելել է․ «Պատմությունը ցույց է տվել, որ երկրները, որոնք իրենց անվտանգությունը կառուցել են ուրիշներից կախվածության վրա, կրիտիկական պահերին դարձել են իրենց աջակցող ուժերի փոփոխվող առաջնահերթությունների զոհը»։
Արաղչին գրել է. «Անկախության պահպանումն ունի գին, որի համար Իրանը միշտ վճարել է։ Իսլամական հեղափոխության առաջին օրերից տնտեսական ճնշումները, պատժամիջոցները, ռազմական սպառնալիքները և միջնորդական պատերազմները նպատակ ունեին Իրանը վերածել միջազգային համակարգից կախվածության մեջ գտնվող դերակատարի, սակայն հակառակ կանխատեսումներին, Իրանը կանգուն մնաց»: