Իրանում գտնվող այս խորհրդավոր ամրոցը ձեզ հետ կտանի հին ժամանակներ
-
Ռուդխան ամրոցի մուտքը
Ռուդխան ամրոցը գտնվում է Իրանի հյուսիսում, Գիլան նահանգում։ Այն նահանգի ամենամարդաշատ զբոսաշրջային վայրերից է։
Ամրոցը, որն ունի 1000 աստիճան, իր երկար պարիսպներով ու խորհրդավոր ու վեհաշուք կառույցով հին պաշտպանական կառույց է, որն իր դիրքի պատճառով, ոչ մի ճակատամարտում չի նվաճվել։ Pars Today-ը ներկայացնում է հետաքրիքիր փաստեր՝ ամրոցի մասին։
Ռուդխան բերդը կամ Հեսամի ամրոցը կառուցվել է Սասանյան կայսրության ժամանակաշրջանում (մ.թ. 224-ից մինչև մ.թ. 651), Ռուդխան գյուղի Ֆուման շրջանի անտառապատ բարձունքներում։ Այն զբաղեցնում է 2,6 ՀԱ տարածք, ունի 65 աշտարակ և 1500 մ երկարությամբ պարիսպ։
Պարիսպների և աշտարակների շուրջբոլորը կան բացվածքներ, որոնք նախատեսված են եղել հալեցված նյութերով կրակելու համար։ Ամրոցը գտնվում է Ֆուման քաղաքից 30 կիլոմետր հեռավորության վրա։
Ռուդխան ամրոցը հին Իրանի պատմության ամենամեծ և ամենաանպարտելի ամրոցներից է:
Ամրոցի հյուսիս-արևելյան ծայրում կա մի շատ գեղեցիկ երկհարկանի շինություն, իսկ հարավային կողմում լեռ է, որի մեջ կա քարանձավ։ Տեղացիների խոսքերով՝ այն նախկինում ծառայել է որպես պահակախմբի տեղակայման վայր՝ հարձակման դեպքում ամրոցին ազդանշան տալու համար։










