ԻԻՀ առաջնորդը մասնակցել է ծառատունկի
Բնական պաշարների շաբաթվա շրջանակներում և Ծառատունկի օրն ԻԻՀ առաջնորդ այաթոլլահ Խամենեին տնկել է երեք տնկի։
Ծառատունկին առաջնորդի մասնակցությունը հասարակությանն ուղղված ուժեղ ուղերձ է, որ յուրաքանչյուր անհատ կարող է մեծ ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի վրա՝ ձեռնարկելով տարբեր գործողություններ:
Ծառատունկի օրն Իրանում նշվում է մարտի 5-ին՝ նպատակ ունենալով բարձրացնել հասարակության իրազեկվածությունը ծառերի և բնական ռեսուրսների կարևորության մասին: Այս օրը հնարավորություն է՝ մարդկանց խրախուսել ծառ տնկել և պահպանել շրջակա միջավայրը։
Ծառատունկին մասնակցելուց հետո, առաջնորդը նշել է, որ ծառ տնկելը շատ կարևոր և հեռանկարային քայլ է և ընդգծել է անցած տարի նախագահ Ռայիսիի նախագահության շրջանում մեկնարկած՝ ազգային ծառատունկի շարժմանը լուրջ ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը։
Առաջնորդն ասել է․ «Բոլորը պետք է մասնակցեն ծառատունկին, որպես արդար ու բարի գործ, որպեսզի ծառերի թվի ավելացմամբ շրջակա միջավայրն ու կյանքը մաքրվեն ու թարմանան»։
Նշելով, որ ամեն տարի ծառատունկին մասնակցելու իր քայլը նպատակ ունի հիշեցնել, որ ծառատունկը միայն երիտասարդների համար չէ, և որ տարբեր տարիքի բոլոր մարդիկ պետք է մասնակցեն այս կարևոր, մեծ, անհրաժեշտ և գեղեցիկ գործին։
Այաթոլլահ Խամենեին ընդգծել է, որ ծառատունկը տարբեր առումներով շահավետ ներդրում է, որը նաև եկամուտ է ապահովում։ Նա հավելել է․ «Ծառատունկը, սկսած պտղատու ծառերի պտուղներից օգուտ քաղելուց և վերջացրած արժեքավոր ծառերի փայտից օգտվելուց, շահավետ է և որևէ կորուստ չի ենթադրում»։
Նշելով, որ ծառերն ու դաշտերը մաքուր օդ ունենալու համար շատ կարևոր նշանակություն ունեն, առաջնորդը հավելել է․ «Բացի օդը մաքրելուց, ծառերն ու բույսերը նաև թարմացնում են կենդանական աշխարհն ու շրջակա միջավայրը, ինչպես նաև մարդկանց ոգին, քանի որ ծառերն ու բույսերը հաճելի են աչքին և սրտին»:
Իսլամական հեղափոխության առաջնորդն ընդգծել է նահատակ Ռայիսիի օրոք սկսված ազգային ծառատունկի շարժմանը լրջորեն վերաբերվելու անհրաժեշտությունը՝ ասելով. «Այս ծրագիրը, որը մեկնարկել է անցյալ տարի և շարունակվում է նաև հիմա, ցույց է տալիս, որ չորս տարում մեկ միլիարդ ծառ տնկելը իրագործելի ծրագիր է, և պետական կառույցները պետք է օգնեն մարդկանց այս հարցում:
Խոսելով ծառահատումների և գյուղատնտեսական հողերի նշանակության փոփոխության մասին, առաջնորդն ասել է․ «Ծառերի հատումը, բացառությամբ տեխնիկական և անհրաժեշտ դեպքերի, վնաս է և վտանգ։ Պետք է կանխել անտառների ոչնչացումն ու գյուղատնտեսական նշանակության հողերի նշանակության փոփոխությունը»։
Առաջնորդն անդրադարձել է նաև այս ուղղությամբ Թեհրանում ու մի շարք քաղաքներում տարված արդյունավետ աշխատանքին, հավելելով, որ այդ ջանքերը պետք է շարունակվեն։
Ծառատունկը, որպես ազգային շարժում, նպաստում է բնապահպանական մշակույթի ձևավորմանը, և հեղափոխության առաջնորդի մասնակցությունն այս շարժմանը, ցույց է տալիս, որ ծառատունկը միայն երիտասարդներին չի վերաբերվում: