Մեկնաբանություն  - Մեկնարկել է Իրանի, Թուրքիայի և Թուրքմենստանի միջև գազի սվոփի ծրագիրը
https://parstoday.ir/hy/news/iran-i229954-Մեկնաբանություն_Մեկնարկել_է_Իրանի_Թուրքիայի_և_Թուրքմենստանի_միջև_գազի_սվոփի_ծրագիրը
Pars Today. Իրանի նավթի նախարարը հայտարարել է Թուրքմենստանի գազը Իրանի տարածքով Թուրքիա տեղափոխելու ծրագրի  մեկնարկի մասին
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 06, 2025 12:34 Asia/Tehran
  • Մեկնաբանություն  - Մեկնարկել է Իրանի, Թուրքիայի և Թուրքմենստանի միջև գազի սվոփի ծրագիրը

Pars Today. Իրանի նավթի նախարարը հայտարարել է Թուրքմենստանի գազը Իրանի տարածքով Թուրքիա տեղափոխելու ծրագրի  մեկնարկի մասին


Խոսելով նախագծի կարևոության մասին, Մոհսեն Փաքնեժադն ասել է․ «Այս նախագիծը կարևոր քայլ է Իրանի՝ որպես տարածաշրջանային էներգետիկ հանգույցի դիրքերի ամրապնդման ուղղությամբ, և էներգետիկ դիվանագիտությունը զարգացնելու ԻԻՀ 14-րդ կառավարության վճռականության վկայությունն է»։
Թուրքիայի էներգետիկայի նախարար Արփասլան Բայրաքթարն ավելի վաղ հայտարարել էր թուրքմենական գազն Իրանի տարածքով Թուրքիա տեղափոխելու ծրագրի մեկնարկի մասին։
Անդրադառնալով ծրագրի հեռանկարներին, նա ասել էր․ «Առաջին տարում թուրքմենական գազը կբավարարի 1,5 միլիոն տան կարիքները։ Մենք քայլեր ենք անում՝ մինչև տարեվերջ ներկրման ծավալը կրկնապատկելու ուղղությամբ։ Նաև նպատակ ունենք ծրագիրը երկարաձգել 5 տարով, իսկ դրանից հետո միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում հետամուտ ենք լինելու Կասպից ծովով գազի տեղափոխմանը, որպեսզի ներքին սպառմանը զուգահեռ, կարողանանք գազ արտահանել Եվրոպա»։
Թուրքմենստանում Թուրքիայի դեսպան Ահմեթ Դեմիրճն անցած սեպտեմբերին հայտարարել էր,  որ Անկարան ծրագրում է առաջիկա 20 տարիների ընթացքում Թուքրմենստանից ներկրված 300 միլիարդ խորանարդ մետր գազով ապահովել իր ներքին կարիքներն ու նաև գազ արտահանել եվրոպական շուկաներ։ Նա նշել է, որ ծրագրի առաջին փուլը ներառում է 2 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարում։ 
Թուրքմենստանը և Թուրքիան 2025 թվականի փետրվարի 11-ին  հայտարարեցին թուրքմենական գազն Իրանի տարածքով Անկարա փոխադրելու վերաբերյալ համաձայնության մասին։ Հատկանշական է, որ գազի տեղափոխման մյուս նախագծերն այդ թվում՝  Թուրքմենստան-Աֆղանստան-Պակիստան-Հնդկաստան խողովակաշարը և Անդրկասպյան խողովակաշարը, բախվել են անվտանգության, իրավական և բնապահպանական մարտահրավերների:
Ներկայումս Թուրքիայի համար թուրքմենական գազի տեղափոխման լավագույն հնարավորությունն այս նախագիծն է։ Խողովակաշարի տարեկան թողունակությունը կազմում է մոտ 14 միլիարդ խորանարդ մետր, մինչդեռ իրանական գազի արտահանման առավելագույն ծավալը Թուրքիա կազմում է մոտ 9,6 միլիարդ խորանարդ մետր: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Անկարան և Թեհրանը պլանավորում են կառուցել միջսահմանային գազատար, որը կարող է ապագայում հնարավորություն տալ մեծացնել թուրքմենական գազի արտահանման ծավալը։  
Իրանի աշխարհաքաղաքական դիրքը կարող է օգնել էներգետիկ ոլորտում պատժամիջոցների ազդեցության նվազեցմանը և միջազգային առևտրում այլընտրանքային ուղիներ ստեղծելուն։ 
Թուրքմենստանն ունի մոտ 19,5 տրիլիոն խորանարդ մետր գրանցված գազի պաշարներ և գազի պաշարներով չորրորդ երկիրն է աշխարհում; Վերջին տարիներին երկիրը փորձում է արտահանման նոր շուկաներ գտնել, և Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի և Եվրոպայի միջև լարվածությունից հետո փորձել է գազի տարանցման միջոցով ապահովել եվրոպական շուկայի գազի կարիքների մի մասը։  Թուրքիայի հետ նոր պայմանագրի կնքումը նույնպես կարելի է մեկնաբանել այս լույսի ներքո, քանի որ վերջին տարիներին Անկարան փորձում է Ադրբեջանի տարածքով ավելի շատ գազ արտահանել ԵՄ շուկա։
Ընդհանուր առմամբ Թեև Իրանի, Թուրքիայի և Թուրքմենստանի միջև եռակողմ համաձայնագիրը կարող է բախվել որոշ երկրների  խոչընդոտներին, այն ոչ միայն կծառայի բոլոր երեք երկրների շահերին, այլ նաև կնպաստի համաշխարհային էներգետիկ անվտանգությանը ևայդպիսով նաև միջազգային տնտեսության կայունությանը։