Իրանը և Ինդոնեզիան ընդլայնում են մաքսային ոլորտում համագործակցությունը
-
Իրանը և Ինդոնեզիան ընդլայնում են մաքսային ոլորտում համագործակցությունը
Pars Today. Իսլամական խորհրդարանը համաձայնություն է տվել Իրանի և Ինդոնեզիայի միջև մաքսային համագործակցության համաձայնագրի հրատապության մասին նախագծին։
Խորհրդարանի չորեքշաբթի օրվա նիստում քննարկվել է Իրանի և Ինդոնեզիայի միջև մաքսային համագործակցության համաձայնագրի վերաբերյալ օրինագծի հրատապության մասին պահանջը:
Pars Today-ի փոխանցմամբ՝ օրինագծի օգտին քվեարկել էն նիստին ներկա 239 պատգամավորներից 202-ը։
Պատգամավոր Ֆարհադ Բաշիրին նշել է, որ օրինագիծը կարևոր է։
Նա ասել է․ «Ինդոնեզիայի նման մուսուլմանական երկրների հետ տնտեսական փոխգործակցությունը ոչ միայն կօգնի ամրապնդել տնտեսական հարաբերությունները, այլև կարող է ծառայել մշակութային և սոցիալական հարաբերությունների զարգացման համար»:
Հարկ է նշել, որ վերջերս, Իրանի արտգործնախարար սեյեդ Աբբաս Արաղչիի հետ հանդիպմանը, Ինդոնեզիայի ԱԳ նախարար Սուգի Յունոն ընդգծելով Թեհրանի հետ իր երկրի հարաբերությունների կարևորությունը,և պատրաստակամություն էր հայտնել ընդլայնել հարաբերությունները երկու կողմերին հետաքրքրող բոլոր ոլորտներում: