Իրանը և Ինդոնեզիան ընդլայնում են մաքսային ոլորտում համագործակցությունը 
https://parstoday.ir/hy/news/iran-i229960-Իրանը_և_Ինդոնեզիան_ընդլայնում_են_մաքսային_ոլորտում_համագործակցությունը
Pars Today. Իսլամական խորհրդարանը համաձայնություն է տվել Իրանի և Ինդոնեզիայի միջև մաքսային համագործակցության համաձայնագրի հրատապության մասին նախագծին։ 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 06, 2025 12:46 Asia/Tehran
  • Իրանը և Ինդոնեզիան ընդլայնում են մաքսային ոլորտում համագործակցությունը 
    Իրանը և Ինդոնեզիան ընդլայնում են մաքսային ոլորտում համագործակցությունը 

Pars Today. Իսլամական խորհրդարանը համաձայնություն է տվել Իրանի և Ինդոնեզիայի միջև մաքսային համագործակցության համաձայնագրի հրատապության մասին նախագծին։ 

 

Խորհրդարանի չորեքշաբթի օրվա նիստում քննարկվել է Իրանի  և Ինդոնեզիայի միջև մաքսային համագործակցության համաձայնագրի վերաբերյալ օրինագծի հրատապության մասին պահանջը: 
Pars Today-ի փոխանցմամբ՝ օրինագծի օգտին քվեարկել էն նիստին ներկա 239 պատգամավորներից 202-ը։ 
Պատգամավոր Ֆարհադ Բաշիրին նշել է, որ օրինագիծը կարևոր է։ 
Նա ասել է․ «Ինդոնեզիայի նման մուսուլմանական երկրների հետ տնտեսական փոխգործակցությունը ոչ միայն կօգնի  ամրապնդել տնտեսական հարաբերությունները, այլև կարող է ծառայել մշակութային և սոցիալական հարաբերությունների զարգացման համար»:
Հարկ է նշել, որ վերջերս,  Իրանի արտգործնախարար սեյեդ Աբբաս Արաղչիի հետ հանդիպմանը, Ինդոնեզիայի ԱԳ նախարար Սուգի Յունոն ընդգծելով Թեհրանի հետ իր երկրի հարաբերությունների կարևորությունը,և պատրաստակամություն էր հայտնել ընդլայնել հարաբերությունները երկու կողմերին հետաքրքրող բոլոր ոլորտներում: