Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետ. Ամերիկայի հետ բանակցելը  նշանակում է նվաստացում
https://parstoday.ir/hy/news/iran-i229998-Թեհրանի_ուրբաթօրյա_աղոթապետ._Ամերիկայի_հետ_բանակցելը_նշանակում_է_նվաստացում
Pars Today - Թեհրանի ժամանակավոր ուրբաթօրյա աղոթապետը հայտարարել է, որ Ամերիկայի հետ բանակցելը նշանակում է նվաստացում և ստորացում՝ ասելով. «Իրանի ժողովուրդը Աշուրայի ոգով է առաջնորդվում և նվաստացում չի ընդունում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 07, 2025 14:46 Asia/Tehran
  • Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետ. Ամերիկայի հետ բանակցելը  նշանակում է նվաստացում

Pars Today - Թեհրանի ժամանակավոր ուրբաթօրյա աղոթապետը հայտարարել է, որ Ամերիկայի հետ բանակցելը նշանակում է նվաստացում և ստորացում՝ ասելով. «Իրանի ժողովուրդը Աշուրայի ոգով է առաջնորդվում և նվաստացում չի ընդունում»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, այաթոլլա Սեյեդ Ահմադ Խաթամին Իմամ Խոմեյնիի անվան մեծ աղոթավայրում այսօր (2025թ. մարտի 7) իր ուրբաթօրյա աղոթքի քարոզի ժամանակ անդրադարձել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերաբերմունքին և ասել. Ամբողջ աշխարհն ականատես եղավ Թրամփի կողմից Ուկրաինայի նախագահի նվաստացմանը։ Բոլոր նրանք, ովքեր ենթարկվում են Ամերիկային, պետք է իմանան, որ այս վերաբերմունքը կլինի նաև իրենց նկատմամբ, սա իմպերիալիզմի ոգին է։

Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետը հայտարարել է. «Որքան էլ Գերագույն առաջնորդն ասում էր, որ Ամերիկայի հետ բանակցելը ոչ պատվաբեր է, ոչ էլ խելամիտ, ոմանք չէին ցանկանում հավատալ դրան: Բայց երբ տեսան այս վերաբերմունքը, նրանք խոստովանեցին, որ Ամերիկայի հետ բանակցելը հարիր չէ Իրանի ժողովրդին, այլ Ամերիկայի հետ բանակցելը նշանակում է նվաստացում, ստորացում և սկզբունքների անտեսում»:

Այաթոլլահ Խաթամին հայտարարեց. Ամերիկան ​​և եվրոպական եռյակը, մասնավորապես՝ Գերմանիան, Ֆրանսիան և Անգլիան, սպառնացել են Իրանին, որ ՄԱԳԱՏԵ-ի կառավարիչների խորհուրդը ստիպված կլինի քայլեր ձեռնարկել: Թե Ինչու են կրկնում այդ ծեծված խոսքերը, պետք է ասել, որ դուք այս խոսքերն ասում եք ավելի քան 45 տարի և ոչ մի օգուտ չեք ստացել, այսուհետ, ևս ոչ մի օգուտ չեք ստանա,  մենք ձեզ հստակ ասում ենք, որ եթե չդադարեցնեք ձեր սպառնալիքները, ապա իրանցի մեծ ազգը իր դիմադրությամբ կսրբի ձեզ քաղաքականության և կյանքի ասպարեզից։

Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի քարոզիչը Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունների մասին էլ ասաց. «Հաքան Ֆիդանն ասել է, որ Իրանը պետք է դադարեցնի իր տարածաշրջանային քաղաքականությունը, ու նաև վիրավորել է․ Նախ՝ մեր քաղաքականությունը բարիդրացիության քաղաքականություն է, և մենք մտադիր չենք բախվել մեր հարևանների հետ, և սա Իրանի սահմանադրության տեքստն է, սակայն այս հայտարարությունները համարվում են ոչ բարիդրացիական, և Թուրքիայի ղեկավարները պետք է վստահ լինեն, որ դա անշուշտ ի վնաս իրենց կլինի»։

Այաթոլլահ Խաթամին ասել է․-Աշխարհը տեսնում է, որ դուք (Թուրքիան) արդեն միջամտում եք Սիրիայում և ուժեր եք գործուղում այդ տարածքում կռվելու. Դուք չեք ամաչում, որ Իրանին ասում եք չմիջամտել, իսկ դուք ինքներդ եք միջամտում։ Նման խոսքերն արդարացնելու փոխարեն, Թուրքիայի արտգործնախարարը պետք է բացահայտ ներողություն խնդրի և ասի, որ իրենք այլևս նման հայտարարություններ չեն անելու, և դա նրանց ավելի ձեռնտու կլինի։