Իրանը մերժել է Ուկրաինայի հակամարտության հետ կապված Իրանի դեմ ֆրանսիացի պաշտոնյաների պնդումները
Pars Today - Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է.-Իրանի Իսլամական Հանրապետությունը չի միջամտում ուկրաինական հակամարտությանը և պնդում է պատերազմին հակադրվելու իր սկզբունքային դիրքորոշումը և շահագրգիռ կողմերի միջև երկխոսության և դիվանագիտական բանակցությունների միջոցով հակամարտությունը դադարեցնելու անհրաժեշտությունը։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը` հղում անելով Իրանի ուսանողների լրատվական գործակալությանը (ISNA), ի պատասխան ուկրաինական հակամարտությունում Ռուսաստանի կողմից իրանական տեխնիկայի օգտագործման վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերջին հայտարարությունների մասին հարցին՝ հերքելով այդ պնդումները, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային անպատասխանատու որակեց ֆրանսիացի պաշտոնյաների կողմից նման անհիմն և կեղծ մեղադրանքների կրկնությունը և ասաց, որ այդպիսով ֆրանսիացի պաշտոնատարները փորձում են մեղքն օտարների վրա բարդել և նրանք լրջություն չեն դրսևորում Եվրոպայում և աշխարհում խաղաղության ու կայունության հաստատման նկատմամբ։
Հիշելով վերջին երեք տարիների նմանատիպ կեղծ պնդումները՝ Բաղային կոչ է արել ֆրանսիացի պաշտոնյաներին դադարեցնել օտարներին մեղադրելը, ընդունել իրենց պատասխանատվությունն ու սխալները տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության նկատմամբ և ձգտել ուղղել դրանք։
Իրանի արտգործնախարարության խոսնակը, շարունակելով իր զրույցը Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հետ, հայտարարել է.-Իրանի Իսլամական Հանրապետությունը որևէ մասնակցություն չունի ուկրաինական հակամարտությունում և հավատարիմ է Իրանի սկզբունքային դիրքորոշմանը` հակադրվել պատերազմին և կարևորել շահագրգիռ կողմերի միջև երկխոսության և դիվանագիտական բանակցությունների միջոցով հակամարտությունը դադարեցնելու անհրաժեշտությունը։