Արաղչի. Իրանի միջուկային ծրագիրը ռազմական հարձակմամբ չի ոչնչացվի
https://parstoday.ir/hy/news/iran-i230010-Արաղչի._Իրանի_միջուկային_ծրագիրը_ռազմական_հարձակմամբ_չի_ոչնչացվի
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարն ասել է.«Իրանի միջուկային ծրագիրը չի կարող ոչնչացվել ռազմական հարձակման միջոցով։ Մտքի ու ուղեղի տեխնոլոգիան չի կարող ռմբակոծվել»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 08, 2025 06:03 Asia/Tehran
  • Արաղչի. Իրանի միջուկային ծրագիրը ռազմական հարձակմամբ չի ոչնչացվի

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարն ասել է.«Իրանի միջուկային ծրագիրը չի կարող ոչնչացվել ռազմական հարձակման միջոցով։ Մտքի ու ուղեղի տեխնոլոգիան չի կարող ռմբակոծվել»։

Հղում անելով Իրանի հեռաիոստատեսությանը, Pars Today-ը հաղորդում է, որ Ջիդդայում Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակում AFP-ին տված հարցազրույցում, Աբբաս Արաղչին ասել է. «Իրանը չի վերսկսի հետ իր միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն ԱՄՆ-ի, քանի դեռ Թրամփի վարչակազմը շարունակում է առավելագույն ճնշման քաղաքականությունը»։ 

Նա հավելել է․ «Իրանի միջուկային ծրագիրը չի կարող ոչնչացվել ռազմական հարձակման միջոցով։ Մտքի և ուղեղի տեխնոլոգիան չի կարող ռմբակոծվել»:

Արաղչին նաև ասել է․ «Մենք չենք շտապում Սիրիայի նոր կառավարության հետ հարաբերություններ հաստատելու հարցում»։

Նա նշել է․ «Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, դա Արևմտյան Ասիայում լայնածավալ հակամարտության սկիզբ կդառնա»։