Իրանի միջուկային ծրագրի դեմ ուղղված՝ Արևմուտքի քարոզչությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i230012-Իրանի_միջուկային_ծրագրի_դեմ_ուղղված_Արևմուտքի_քարոզչությունը
ԻԻՀ ԱԳ նախարար սեյեդ Աբբաս Արաղչին, արձագանքելով Իրանի միջուկային ծրագրի դեմ Արևմուտքի հայտարարություններին, ընդգծել է. «Իրանի խաղաղ միջուկային ծրագիրը չի կարող ոչնչացվել ռազմական հարձակման միջոցով»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 08, 2025 06:54 Asia/Tehran
  • Իրանի միջուկային ծրագրի դեմ ուղղված՝ Արևմուտքի քարոզչությունը

ԻԻՀ ԱԳ նախարար սեյեդ Աբբաս Արաղչին, արձագանքելով Իրանի միջուկային ծրագրի դեմ Արևմուտքի հայտարարություններին, ընդգծել է. «Իրանի խաղաղ միջուկային ծրագիրը չի կարող ոչնչացվել ռազմական հարձակման միջոցով»:

Ջիդդայում Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակում AFP-ին տված հարցազրույցում, Աբբաս Արաղչին ասել է. «Իրանը չի վերսկսի իր միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Թրամփի վարչակազմը շարունակում է առավելագույն ճնշման քաղաքականությունը»։ 
Նա հավելել է․ «Իրանի միջուկային ծրագիրը չի կարող ոչնչացվել ռազմական հարձակման միջոցով։ Մտքի և ուղեղի տեխնոլոգիան չի կարող ռմբակոծվել»:
Իրանի միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարումից Արևմուտքի հրաժարվելու ֆոնին, Թեհրանը շարունակում է զարգացնել  իր խաղաղ միջուկային ծրագիրը միևնույն ժամանակ միջազգային հանրությանն ապացուելով՝ պարտավորությունների նկատմամբ իր հավատարմությունը։ 
Մինչ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցներն Իրանին անհիմն կերպով մեղադրում են միջուկային զենք ձեռք բերելու ջանքերի մեջ, իրանցի պաշտոնյաները մշտապես հերքել են այդ մեղադրանքները և ընդգծել, որ երկրի միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում:
ՀԳՀԾ-ի շուրջ բանակցությունների ընթացքում և նույնիսկ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը միակողմանիորեն դուրս եկավ համաձայնագրից, Իրանը շարունակեց իր խաղաղ մոտեցումը՝ հիմնված երկխոսության և դիվանագիտական լուծումների հասնելու վրա։ Սակայն ԱՄՆ-ը և Եվրոեռյակը, հակառակ իրենց պարտավորությունների, կեղծ մեղադրանքներ հնչեցրեցին Իրանի խաղաղ միջուկային ծրագրի դեմ:
Իրանը մշտապես հայտարարել է, որ բանակցությունների սեղանին նստել է՝ ԱՄՆ-ի անարդար ու անօրինական պատժամիջոցները վերացնելու նպատակով, հավելելով, որ առանց պատժամիջոցների արդյունավետ վերացման և Իրանի շահերն օբյեկտիվորեն ապահովող անհրաժեշտ երաշխիքներ ստանալու, նոր համաձայնություն ձեռք չի բերվի։
Իրանը բազմիցս հայտարարել է, որ չի ենթարկվի ԱՄՆ-ի ճնշմանը և  հաշվի առնելով ՀԳՀԾ-ի եվրոպացի անդամների՝ իրենց պարտավորությունների կատարման ձգձգումը, հինգ փուլով կրճատել է համաձայնագրի շրջանակներում իր միջուկային պարտավորությունները, այդ թվում՝ չեղարկելով ուրանի հարստացման և ծանր ջի վերաբերյալ սահմանված սահմանափակումները։ 
Իրանը համոզված է, որ բանակցությունները շարունակելու և համաձայնության հասնելու համար Արևմուտքը պետք է կատարի իր պարտավորությունները, ինչև մինչ այժմ չի արել։ Բացի այդ, Սպիտակ տունն այս ընթացքում շարունակել է նաև մեդիադաշտում Իրանի խաղաղ միջուկային ծրագրի դեմ ուղղված քարոզչությունը։
Պատժամիջոցների շարունակումը, ՄԱԳԱՏԷ-ում հակաիրանական բանաձևերի ընդունումը, ԱՄՆ վարած երկակի դիվանագիտության և Իրանի դեմ առավելագույն ճնշումը ոչ միայն չեն վկայում Վաշինգտոնի կողմից վստահության ամրապնդմանն ուղված ջանքերի մասին, այլ ևս մեկ անգամ ցույց են տալիս ԱՄՆ-ի չափազանց մեծ պահանջները ՀԳՀԾ-ի շրջանակից դուրս։ Սակայն, ինչպես ընդգծել է Արաղչին, Իրանի միջուկային ծրագիրը ռազմական հարձակմամբ չի կասեցվի։
Միջազգային ասպարեզում նույնպես Իրանը դիմակայում է իր խաղաղ միջուկային ծրագրի դեմ ուղղված՝ ԱՄՆ-ի և Սպիտակ տան եվրոպական դաշնակիցների հակաքարոզչությանը։ 
Արաղչիի հայտարարությունըտ վկայում է, որ իր ռազմավարական հնարավորությունները պաշտպանելու Իրանի կարողությունը բարձր մակարդակի վրա է և չի խաթարվի արևմտյան քարոզչական պատերազմով։ Բացի այդ, Իրանի միջուկային տեխնոլոգիան հենվում է  ներքին հնարավորությունների վրա, և դրա զարգացումը կանգ չի առնի։