Իրանը մտահոգություն է հայտնել Սիրիայում զարգացումների վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/iran-i230014-Իրանը_մտահոգություն_է_հայտնել_Սիրիայում_զարգացումների_վերաբերյալ
Արձագանքելով Սիրիայի տարբեր շրջաններում բռնությունների մասին հրապարակված լուրերին՝ Իրանը հայտարարել է, որ ուշադրությամբ ու մտահոգությամբ հետևում է այդ երկրի ներքին զարգացումներին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 08, 2025 07:41 Asia/Tehran
  • Իրանը մտահոգություն է հայտնել Սիրիայում զարգացումների վերաբերյալ

Արձագանքելով Սիրիայի տարբեր շրջաններում բռնությունների մասին հրապարակված լուրերին՝ Իրանը հայտարարել է, որ ուշադրությամբ ու մտահոգությամբ հետևում է այդ երկրի ներքին զարգացումներին։

Հղում անելով Իրանի հեռուստատեսությանը, Pars Today-ը հաղորդում է, որ ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային այս կապակցությամբ հայտարարել է․ «Իրանն ուշադրությամբ ու մտահգությամբ հետևում է Սիրիայի ներքին զարգացումներին»։
Բաղային ընդգծել է ԻԻՀ սկզբունքային դիրքորոշումը՝ Սիրիայում անվտանգության և կայունության պահպանման, բոլոր էթնիկ խմբերի խաղաղ գոյակցության համար անհրաժեշտ պայմանների ստեղծման, երկրի տարածքային ամբողջականության և միասնության պահպանման անհրաժեշտության վերաբերյալ, հատկապես Սիոնիստական ռեժիմի ագրեսիաների և սպառնալիքների պայմաններում։
Նա նշել է․ «Իրանը, հիշեցնելով Սիրիայի բոլոր քաղաքացիների անվտանգության ապահովման հարցում ժամանակավոր կառավարության պարտականությունները, կտրականապես դեմ է անապահովությանը, բռնությանը և անմեղ ժողովրդի սպանությանը, քանի որ դա կնպաստի երրորդ կողմի, հատկապես՝ Սիոնսիտական ռեժիմի ագրեսիայի ավելացմանը»։