Արևմուտքի պատժամիջոցները կանխե՞լ են արդյոք Իրանի միջուկային առաջընթացը
Pars Today - Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին Bloomberg լրատվական ցանցին տված հարցազրույցում խոստովանել է. Արևմուտքի պատժամիջոցները չեն խանգարել Իրանին զարգացնել իր միջուկային ծրագիրը:
Բայց ինչպե՞ս․
Իրանի խաղաղ միջուկային ծրագրի դեմ Արեւմուտքի պատժամիջոցները սկսվել են 1979 թվականին Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո:
ԱՄՆ-ը և արևմտյան երկրները փորձեցին կանխել Իրանի խաղաղ միջուկային ծրագրի զարգացումը` կիրառելով խիստ պատժամիջոցներ:
Սակայն Իրանը ուշագրավ հաջողությունների է հասել՝ ամբողջովին ապավինելով հայրենի գիտնականներին․
-Ծանր ջրի որակի առումով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում
-Միջուկային նվաճումների հարցում աշխարհում հինգերորդն է,
-Միջուկային գիտելիքի ոլորտում լավագույն 5 երկրների շարքում է,
-Ատոմային էներգիայի ռեակտորներ ունեցող 32 երկրների շարքում է,
-Այն սակավաթիվ երկրներից մեկն է, որն ունի միջուկային վառելիքի ամբողջական ցիկլ,
-Օրգանական և միջուկային քիմիայի բնագավառում գիտության արտադրության ոլորտում աշխարհի 15 լավագույն երկրների շարքում է։
Սրանք միջուկային առաջընթացում Իրանի հաջողությունների մի մասն են՝ չնայած պատժամիջոցներին: