Արևմուտքի պատժամիջոցները կանխե՞լ են արդյոք Իրանի միջուկային առաջընթացը
https://parstoday.ir/hy/news/iran-i230022-Արևմուտքի_պատժամիջոցները_կանխե_լ_են_արդյոք_Իրանի_միջուկային_առաջընթացը
Pars Today - Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին Bloomberg լրատվական ցանցին տված հարցազրույցում խոստովանել է. Արևմուտքի պատժամիջոցները չեն խանգարել Իրանին զարգացնել իր միջուկային ծրագիրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 08, 2025 13:50 Asia/Tehran
  • Արևմուտքի պատժամիջոցները կանխե՞լ են արդյոք Իրանի միջուկային առաջընթացը

Pars Today - Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին Bloomberg լրատվական ցանցին տված հարցազրույցում խոստովանել է. Արևմուտքի պատժամիջոցները չեն խանգարել Իրանին զարգացնել իր միջուկային ծրագիրը:

Բայց ինչպե՞ս․

Իրանի խաղաղ միջուկային ծրագրի դեմ Արեւմուտքի պատժամիջոցները սկսվել են 1979 թվականին Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո:

ԱՄՆ-ը և արևմտյան երկրները փորձեցին կանխել Իրանի խաղաղ միջուկային ծրագրի զարգացումը` կիրառելով խիստ պատժամիջոցներ:

Սակայն Իրանը ուշագրավ հաջողությունների է հասել՝ ամբողջովին ապավինելով հայրենի գիտնականներին․

-Ծանր ջրի որակի առումով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում

-Միջուկային նվաճումների հարցում աշխարհում հինգերորդն է,

-Միջուկային գիտելիքի ոլորտում լավագույն 5 երկրների շարքում է,

-Ատոմային էներգիայի ռեակտորներ ունեցող 32 երկրների շարքում է,

-Այն սակավաթիվ երկրներից մեկն է, որն ունի միջուկային վառելիքի ամբողջական ցիկլ,

-Օրգանական և միջուկային քիմիայի բնագավառում գիտության արտադրության ոլորտում աշխարհի 15 լավագույն երկրների շարքում է։

 

Սրանք միջուկային առաջընթացում Իրանի հաջողությունների մի մասն են՝ չնայած պատժամիջոցներին: