Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է երկրի հարավարևելքում 9 զինված ահաբեկչի ձերբակալման մասին
(last modified Sun, 09 Mar 2025 13:44:17 GMT )
Մարտ 09, 2025 17:14 Asia/Tehran
  • Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է երկրի հարավարևելքում 9 զինված ահաբեկչի ձերբակալման մասին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իրանի հարավ-արևելքում իրականացված հսկողության բարդ գործողության ընթացքում ինը զինված ահաբեկչի է ձերբակալել, հայտնում է Mehr-ը։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության համաձայն, Իրանի հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում երկու ահաբեկչական խումբ է ոչնչացվել։

Հաղորդման համաձայն,նահանգի հարավում ինը ահաբեկիչներից բաղկացած երկու խումբ է հայտնաբերվել, նախքան նրանք կարող էին դիվերսիա իրականացնել:

Ահաբեկիչներից առգրավվել է նաև զգալի քանակությամբ զինամթերք, ասվում է հաղորդման մեջ։

Ահաբեկչական խմբերը ոչնչացվել են 2024 թվականի նոյեմբերին մեկնարկած լայնածավալ հակաահաբեկչական գործողության շրջանակներում։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը խոստացել է շարունակել վճռականորեն պայքարել բոլոր տարրերի դեմ, որոնք վտանգ են ներկայացնում Սիստան և Բելուջեստան նահանգի անվտանգության համար: