Մեկնաբանություն-Որո՞նք են Իրանի պայմանները Արևմուտքի հետ բանակցելու համար
https://parstoday.ir/hy/news/iran-i230152-Մեկնաբանություն_Որո_նք_են_Իրանի_պայմանները_Արևմուտքի_հետ_բանակցելու_համար
Pars Today - Իրանի Իսլամական Հանրապետությունը հերթական անգամ մերժել է ցանկացած պարտադրված բանակցություն և ընդգծել, որ չի բանակցելու ճնշման կամ ահաբեկման ներքո։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 11, 2025 13:04 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Որո՞նք են Իրանի պայմանները Արևմուտքի հետ բանակցելու համար

Pars Today - Իրանի Իսլամական Հանրապետությունը հերթական անգամ մերժել է ցանկացած պարտադրված բանակցություն և ընդգծել, որ չի բանակցելու ճնշման կամ ահաբեկման ներքո։

Դոնալդ Թրամփի՝ կրկին Սպիտակ տուն մուտք գործելով, հերթական անգամ ԱՄՆ նորընտաիր նախագահի հայտարարություններում լուրջ թեմա դարձավ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի  մոտեցման  և Իրանի հետ բանակցելու հարցը։ Թրամփը  ինչպես իր առաջին պաշտոնավարման շրջանում՝ 2016-ից 2020 թվականներին, Իրանի Իսլամական Հանրապետության դեմ առավելագույն ճնշման քաղաքականություն է որդեգրել: ԱՄՆ նախագահը մի կողմից խոստանում է բանակցություններ վարել Իրանի հետ մարտահրավերները լուծելու համար, իսկ մյուս կողմից՝ սպառնում է օգտագործել ռազմական տարբերակը, եթե բանակցություններ չանցկացվեն։

Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ ապացուցել է, որ  երկխոսության և բանակցության կողմ է, սակայն Իրանի Իսլամական Հանրապետության համար բանակցություններում հիմնական սկզբունքը «արժանապատվությունն է»: Արժանապատվությունը, իմաստությունը և նպատակահարմարությունը Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության երեք հիմնարար սկզբունքներն են, որոնք սահմանել է հեղափոխության առաջնորդը: Ցանկացած բանակցություններում պետք է հաշվի առնել նաև արժանապատվության սկզբունքը։ Անգամ եթե Իրանի Իսլամական Հանրապետությունը տնտեսական ճնշման տակ լինի իր թշնամիների թշնամական քաղաքականության, հատկապես ճնշող պատժամիջոցների պատճառով, երբեք չի մտնի իր արժանապատվությունը նսեմացնող բանակցությունների մեջ: Իրանի Իսլամական Հանրապետության դեմ Դոնալդ Թրամփի սպառնալից հայտարարությունները հիմնականում պայմանավորված են երկու գործոնով՝ Իրանի իշխանությունը սխալ  ընկալելով և  Իրանում հասարակական կարծիքի դեմ ճանաչողական պատերազմ որդեգրելով: Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին արձագանքելով Թրամփի սպառնալից հայտարարություններին X-ի իր միկրոբլոգում գրել է. -«Բանակցությունները տարբերվում են զոռբայությունից և հրամաններ տալուց։ Մենք ճնշումների և ահաբեկման ներքո չենք բանակցելու։ Մենք նույնիսկ քննարկման արժանի չենք համարում նման բանակցությունները, ինչ էլ որ լինի բանակցությունների թեման»։ 

Մյուս հարցն այն է, որ Իրանի Իսլամական Հանրապետության համար ցանկալի և ընդունելի բանակցությունն ուղեկցվում է փոխադարձ հարգանքով։ Իրանի Իսլամական Հանրապետությունը սկզբունքորեն ընդգծում է բոլոր երկրների ինքնիշխանությունը հարգելու և նրանց հետ բանակցություններում և քննարկումներում փոխադարձ հարգանքի անհրաժեշտությունը: Իրանի Իսլամական Հանրապետությունը չի փակել ԱՄՆ-ի հետ բանակցությունների և երկխոսության դուռը, սակայն բանակցությունների պայմանը փոխադարձ հարգանքն է։ Այս առնչությամբ Սեյյեդ Աբբաս Արաղչին անդրադարձել է նաև եվրոպական երեք երկրների, , ինչու չէ նաև  Չինաստանի ու Ռուսաստանի հետ Իրանի բանակցություններին և գրել. - «Մենք ներկայումս երեք եվրոպական երկրների, և առանձնապես Ռուսաստանի ու Չինաստանի հետ խորհրդակցություններ ենք վարում  իրավահավասարության և փոխադարձ հարգանքի պայմաններում։ Անցյալում երբ ԱՄՆ-ն հարգանքով է վերաբերվել Իրանի նկատմամբ  իր դիսկուրսում, դրա դիմաց հարգանք է ստացել,երբ որդեգրել է սպառնալից դիրքորոշում, բախվել է Իրանի դիմակայությանը։Յուրաքանչյուր գործողություն անպայմանորեն ունի արձագանք»։ 

Մյուս հարցն այն է,որ Իրանի Իսլամական Հանրապետության տեսանկյունից ցանկալի են այնպիսի բանակցություններ, որոնք տանում են դեպի կառուցողական համաձայնություն երկու կողմերի համար և միևնույն ժամանակ ունեն իրականացման երաշխիք։ Հակառակ դեպքում բանակցությունները պարզապես ժամանակի վատնում են և նույնիսկ ծախսեր կառաջացնեն երկրի համար։ Իրանի Իսլամական Հանրապետությունը ձգտում է  երկխոսության և բանակցությունների միջոցով  թուլացնել լարվածությունը և լուծել տարաձայնություններն ու թյուրիմացությունները, սակայն ուշադրություն չի դարձնում չբանակցելու հետևանքների վերաբերյալ սպառնալիքներին: Այս առնչությամբ, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ  Փեզեշքյանը Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Սթյորեի հետ հեռախոսազրույցում ընդգծել է, որ Իրանը, հիմնվելով Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի հրամանագրի վրա, երբեք չի ձգտել միջուկային զենք ստեղծել և միշտ  համագործակցել է և շարունակելու է համագործակցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ՝ այս կապակցությամբ ստուգումներ անցկացնելու համար։ Նախագահ Փեզեշքյանը նշել է,-«Մենք ցանկացած լարվածություն, անկարգություն և հակամարտություն համարում ենք ի վնաս մեզ, տարածաշրջանին և աշխարհին, և մեր սկզբունքային քաղաքականությունը հիմնված է լարվածության թուլացման և տարածաշրջանում միասնության ստեղծման վրա, բայց մեր երկրի անվտանգությանն ու շահերին սպառնացող ցանկացած սպառնալիքի, անպայման կդիմակայենք ամենայն խստությամբ ու  հզորությամբ»։