Հայաստանի դեսպանը հանդիպել է Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահի հետ
Մարտ 11, 2025 14:06 Asia/Tehran
Թեհրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել և բանակցություններ է վարել Իրանի Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզիի հետ։
Կողմերը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր և ընդգծել խորհրդարանական համագործակցության առավել ամրապնդումը։
Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին և Թեհրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը ընդգծել են երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցության ակտիվացումը՝ դրա համատեքստում կարևորելով ԻԻՀ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխգործակցությունը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների ու Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների հետ: