Հայաստանի դեսպանը հանդիպել է Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i230160-Հայաստանի_դեսպանը_հանդիպել_է_Իրանի_խորհրդարանի_Ազգային_անվտանգության_հանձնաժողովի_նախագահի_հետ
Թեհրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել և բանակցություններ է վարել Իրանի Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզիի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 11, 2025 14:06 Asia/Tehran
  • Հայաստանի դեսպանը հանդիպել է Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահի հետ

Թեհրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել և բանակցություններ է վարել Իրանի Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզիի հետ։

Կողմերը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր և ընդգծել խորհրդարանական համագործակցության առավել ամրապնդումը։

Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին և   Թեհրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը  ընդգծել են երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցության ակտիվացումը՝ դրա համատեքստում կարևորելով ԻԻՀ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխգործակցությունը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների ու Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների հետ: