«Չեմ ուզում ձեզ հետ բանակցել»․ Փեզեշքիանը պատասխանել է Թրամփին
https://parstoday.ir/hy/news/iran-i230168-Չեմ_ուզում_ձեզ_հետ_բանակցել_Փեզեշքիանը_պատասխանել_է_Թրամփին
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների հնարավորությունը: Այսպես է նա պատասխանել միջուկային գործարքի շուրջ ուղիղ բանակցություններ վարելու Վաշինգտոնի կոչին։ Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 12, 2025 03:50 Asia/Tehran
  • «Չեմ ուզում ձեզ հետ բանակցել»․ Փեզեշքիանը պատասխանել է Թրամփին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների հնարավորությունը: Այսպես է նա պատասխանել միջուկային գործարքի շուրջ ուղիղ բանակցություններ վարելու Վաշինգտոնի կոչին։ Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը:

Փեզեշքիանը նաև քննադատել է Սպիտակ տանը վերջերս կայացած Զելենսկի-Թրամփ հանդիպումը՝ նրանց լեզվակռիվն անվանելով ամոթալի:
«Երբ դուք ինձ սպառնում եք, ես չեմ ուզում ձեզ հետ բանակցել։ Ինչ ուզում եք` արեք»,-հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ Թրամփն ու Զելինսկին փետրվարի 28-ին հանդիպեցին Վաշինգտոնում։ Հանդիպումը բավականին լարված անցավ։ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ գործարքի ստորագրումը չեղարկվեց՝ չնայած ամեն ինչ պատրաստ էր, և Զելենսկին ստիպված լքեց Սպիտակ տունը։