Իրանը ոսկրածուծի փոխպատվաստման ոլորտում աշխարհի երեք առաջատար երկրների շարքում է
https://parstoday.ir/hy/news/iran-i230174-Իրանը_ոսկրածուծի_փոխպատվաստման_ոլորտում_աշխարհի_երեք_առաջատար_երկրների_շարքում_է
Առողջապահության ոլորտում գրանցած առաջընթացի շնորհիվ, Իրանը ոսկրածուծի փոխպատվաստման ոլորտում աշխարհի երեք առաջատար երկրների շարքում է։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Մարտ 12, 2025 07:07 Asia/Tehran
  • Իրանը ոսկրածուծի փոխպատվաստման ոլորտում աշխարհի երեք առաջատար երկրների շարքում է

Առողջապահության ոլորտում գրանցած առաջընթացի շնորհիվ, Իրանը ոսկրածուծի փոխպատվաստման ոլորտում աշխարհի երեք առաջատար երկրների շարքում է։

Վերջին տարիներին Իրանը մեծ առաջընթաց է գրանցել բժշկական տարբեր ոլորտներում՝ հենվելով տեղական մասնագետների ուժերի վրա: Այդ ոլորտներից մեկը ոսկրածուծի փոխպատվաստումն է:
Վերջին տարիներին Իրանը մեծ առաջընթաց է գրանցել Առողջապահության տարբեր ճյուղերում, այդ թվում՝ ոսկրածուծի փոխպատսվաստման ոլորտում։ Ոսկրածուծի փոխպատվաստում իրականացվում է այնպիսի հիվանդություններ ունեցող մարդկանց, ինչպիսիք են լեյկոզը կամ միելոդիսպլաստիկ համախտանիշը, կամ չարորակ նորագոյացություններն, ինչպես՝ լիմֆոման, բազմակի միելոման և ապլաստիկ անեմիան:
Վերջերս իրանական գիտահեն ընկերությունը մշակել է «Դեստրոզել» դեղամիջոցը, որը նշանակվում է ոսկրածուծի փոխպատվաստում իրականացրած հիվանդներին։
Իրանի նախագահի գրասենյակին կից կենսատեխնոլոգիայի, առողջապահության և բժշկական տեխնոլոգիաների շտաբի քարտուղար Մոսթաֆա Գանեին,  2024 թվականի հոկտեմբերի 29-ին դեղամիջոցի ներկայացման արարողության ժամանակ ասել է․ «Իրանը ոսկրածուծի փոխպատվաստման ոլորտում տարածաշրջանի առաջատար երկրներից է։ Մեր երկրում ոսկրածուծի փոխպատվաստման վիճակագրությունը շատ առաջ է տարածաշրջանի մյուս երկրների համեմատ»:
Իրանում ոսկրածուծի փոխպատվաստումը ավելի քան երեք տասնամյակի պատմություն ունի։ 2025 թվականի փետրվարի 3-ին Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարարի ավագ խորհրդական Ալի Ջաֆարյանը նշեց, որ մինչ այժմ Իրանում կատարվել է ոսկրածուծի  17 հազար փոխպատվաստում: