Իրավանի. Իրանին անարդար համաձայնագիր ընդունել ստիպելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման
https://parstoday.ir/hy/news/iran-i230214-Իրավանի._Իրանին_անարդար_համաձայնագիր_ընդունել_ստիպելու_ցանկացած_փորձ_դատապարտված_է_ձախողման
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱԽ դռնփակ նիստն անհիմն միջամտություն է Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև շարունակվող կառուցողական փոխգործակցությանը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 13, 2025 10:56 Asia/Tehran
  • Իրավանի. Իրանին անարդար համաձայնագիր ընդունել ստիպելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱԽ դռնփակ նիստն անհիմն միջամտություն է Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև շարունակվող կառուցողական փոխգործակցությանը:

Հղում անելով ԻՍՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ ՄԱԿ-ում ԻԻՀ դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին, «չտարածման» թեմայով ԱԽ դռնփակ հանդիպման ժամանակ, հայտարարել է. «Այս հանդիպումն ակնհայտ քաղաքական քայլ է և Անվտանգության խորհրդի չարաշահում՝ կոնկրետ և սահմանափակ օրակարգեր առաջ տանելու համար: Նման գործողությունները ստեղծում են վտանգավոր նախադեպ և խաթարում են Անվտանգության խորհրդի վստահությունը»։

Նշելով, որ ԱԽ դռնփակ նիստում բարձրացված հարցերը զուտ տեխնիկական են և գտնվում են բացառապես Ատոմային էներգիայի միջազգային գործակալության իրավասության շրջանակում, նա հավելել է․ «Այս հարցերը քննարկվել են անցյալ շաբաթ Վիեննայում կայացած ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի նիստում, հետևաբար, Անվտանգության խորհրդի կողմից այս հարցում միջամտելու լեգիտիմ հիմք չկա»:

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչն ընդգծել է. «Անվտանգության խորհրդի փակ նիստն  անհիմն միջամտություն է Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև շարունակվող կառուցողական փոխգործակցությանը։ հատկապես զարմանալի է, որ հակաիրանական մեղադրանքներ հնչեցնող երկիրն ինքն է 2231 բանաձևի հիմնական խախտողը»։

Նա ասել է․ «ԱՄՆ-ն իր պաշտոնական փաստաթղթերում հստակ նշել է, որ մտադիր է Անվտանգության խորհուրդը վերածել Իրանի դեմ տնտեսական պատերազմի սաստկացման գործիքի։ Սա այս միջազգային կառույցի վտանգավոր չարաշահում է»։