ԻԻՀ Պնախարար․ Իրանը միշտ եղել է ահաբեկչության զոհ
Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ Բելառուսի ԱԽ քարտուղար Ալեքսանդր Վոլկովիչի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ Պնախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն ասել է. «Իրանը միշտ եղել է ահաբեկչության զոհ և, հակառակ Արևմուտքի պնդումներին, առանցքային դեր է խաղացել Սիրիայում և Իրաքում ԻԼԻՊ-ի ջախջախման գործում»:
Անդրադառնալով դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնմանը և այդ քայլը համարելով լուրջ սպառնալիք տարածաշրջանային անվտանգության համար, Ազիզ Նասիրզադեն հավելել է․ «Արևելքում ՆԱՏՕ-ի ազդեցության ընդլայնումը նոր մարտահրավերների առջև կանգնեցրեց միջազգային անվտանգությունը, և դա ավելի է ընդգծում անկախ երկրների միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության անհրաժեշտությունը»:
Խոսելով հիբրիդային պատերազմի մասին, որը ներառում է կոշտ և փափուկ չափումներ՝ Ամիր Նասիրզադեն պարզաբանել է. «Այսօր գերտերությունները ձգտում են ճնշում գործադրել անկախ երկրների վրա՝ օգտագործելով համակցված պատերազմի նոր մեթոդներ։ Այս սպառնալիքներին դիմակայելու համար անհրաժեշտ է զգոնություն, միասնականություն և ռազմավարական համագործակցություն այնպիսի երկրների միջև, ինչպիսիք են Իրանը և Բելառուսը»:
Պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարն անդրադարձել է նաև ԱՄՆ-ի վարած միակողմանի քաղաքականությանը, նշելով․ «Այս երկիրը, որպես մեծ սատանա, ակտիվ դեր է խաղում բոլոր գլոբալ ճգնաժամերում և չարաշահելով այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են մարդու իրավունքները և ահաբեկչության դեմ պայքարը, մեղադրում է այլ երկրներին և պայմաններ ստեղծում աշխարհի տարբեր տարածաշրջաններում ճգնաժամերի առաջացման համար»։
Նա հավելել է․ «Թեև Իրանն ինքն ահաբեկչության զոհ է, ԱՄՆ-ն մեր երկրին մեղադրում է ահաբեկչությանն աջակցելու մեջ և կեղծ մեղադրանքների հիմամբ պատժամիջոցներ է սահմանում։ Այս երկիրն անտեսում է մարդու իրավունքների խախտումը, տարածաշրջանում 50 հազար մարդու սպանությունը, մինչդեռ Բելառուսի նման անկախ երկրում ազատ ընտրությունների անցկացումը համարում է մարդու իրավունքների խախտում։ ԱՄՆ-ի այս քաղաքականությունը ցույց է տալիս երկակի չափանիշների կիրառման ու հեգեմոն մտադրությունների մասին»։