Լույս է տեսել Մկրտիչ Սարգսյանի «Քաջ Նազար» գրքի պարսկերեն հրատարակությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i230224-Լույս_է_տեսել_Մկրտիչ_Սարգսյանի_Քաջ_Նազար_գրքի_պարսկերեն_հրատարակությունը
Մկրտիչ Սարգսյանի «Քաջ Նազար» գիրքը, որի թարգմանիչը և առաջաբանի հեղինակն անվանի հայ թարգմանիչ, ռեժիսոր և դերասան Անդրանիկ Խեչումյանն է, թարգմանվել է պարսկերեն. գիրքը վաճառքի է հանվել Թեհրանի գրախանութներում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 13, 2025 08:31 Asia/Tehran
  • Լույս է տեսել Մկրտիչ Սարգսյանի «Քաջ Նազար» գրքի պարսկերեն հրատարակությունը

Մկրտիչ Սարգսյանի «Քաջ Նազար» գիրքը, որի թարգմանիչը և առաջաբանի հեղինակն անվանի հայ թարգմանիչ, ռեժիսոր և դերասան Անդրանիկ Խեչումյանն է, թարգմանվել է պարսկերեն. գիրքը վաճառքի է հանվել Թեհրանի գրախանութներում։

 Այս մասին հայտնել է  «Արաքս-նյուզ» լրատվական գործակալությունը։ 

Սա Մկրտիչ Սարգսյանի երկրորդ հանդիպումն է պարսկալեզու ընթերցողների հետ՝ 2017 թ. Անդրանիկ Խեչումյանի թարգմանությամբ տպագրվել է նրա «Զինվորներ և սիրահարներ» («Որոշել եմ սպանել պատերազմը») վիպակը «5 մմ-անոց համաշխարհային գլուխգործոցներ» մատենաշարով: 

Սա թարգմանչի 45-րդ հրատարակությունն է՝ հայ դասական և ժամանակակից գրողների երկերի խեչումյանական ծաղկաքաղից. վերջերս նրա ընթերցողները ծանոթացան նաև Նաիրի Զարյանի «Սասունցի Դավիթ» հայկական էպոսի գրական մշակմանը պարսկերենով: 

Գրքի նկարչական ձևավորումը կատարել է Մուհամմեդ Ռասուլ Շաքրանին: