ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետ. Զինված ուժերի առաքելությունն է պաշտպանել երկրի անվտանգությունը
ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետն ասել է․ «Զինված ուժերում Իսլամական Հանրապետության ինքնիշխանության առաքելությունը երկրի անվտանգությունը պաշտպանելն է»։
Հղում անելով Իրանի ռադիոհեռուստատեսությանը, Pars Today-ը հաղորդում է, որ իմամ Հոսեյն համալսարանի գիտատեխնոլոգիական պարկ կատարած այցի ժամանակ, Մոհամմադ Բաղերին ասել է․ «Եթե պաշտպանությունն ու անվտանգությունը կայուն չլինեն, բնականաբար, առաջընթացի ճանապարհին երկրի մյուս գործողությունները կլինեն երերուն»։
Գեներալ-մայոր Բաղերին հավելել է. «Պահապանների կորպուսը, բանակը և անվտանգության կառույցը, պաշտպանության նախարարությունը, զինված ուժերը և Աշխարհազորը, բոլորը միասին աշխատում են որպես մեկ միասնական միավոր և կրում են անվտանգություն հաստատելու և երկիրը պաշտպանելու ծանր պատասխանատվությունը»:
Նշելով, որ իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Իրանը բոլոր, այդ թվում՝ գիտության և տեխնոլոգիների ոլորտներում շրջափակման մեջ է եղել, սակայն կարողացել է պաշտպանել իր անվտանգությունը, նա հավելել է․ «Պատժամիջոցների, խոչընդոտների և սպառնալիքների առկայության պայմաններում գիտության և տեխնիկայի դերը բնականաբար մեծ է»։