Ամերիկացիները մի կողմից պատժամիջոցներ են կիրառում, մյուս կողմից խոսում բանակցությունների մասին
https://parstoday.ir/hy/news/iran-i230276-Ամերիկացիները_մի_կողմից_պատժամիջոցներ_են_կիրառում_մյուս_կողմից_խոսում_բանակցությունների_մասին
Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի առաջնորդն անդրադառնալով ամերիկացի առաջնորդների հակասական գործողություններին, ընդգծել է. «Իսլամական ճակատն ամուր կանգնած է և դիմակայում է ամբարտավանությանը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 14, 2025 12:05 Asia/Tehran
  • Ամերիկացիները մի կողմից պատժամիջոցներ են կիրառում, մյուս կողմից խոսում բանակցությունների մասին

Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի առաջնորդն անդրադառնալով ամերիկացի առաջնորդների հակասական գործողություններին, ընդգծել է. «Իսլամական ճակատն ամուր կանգնած է և դիմակայում է ամբարտավանությանը»:

Հղում անելով Իրանի հեռուստատեսությանը՝ Pars Today-ը հաղորդում է, որ Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի քարոզիչն անդրադարձել է սուրբ Ռամադան ամսվա և իսլամական արժեքների կարևորությունն ասելով. «Այս ամիս Սուրբ Ղուրանի մարդասիրական ուսմունքներով զարդարվելու հնարավորություն է»։

Ընդգծելով Ղուրանի դերը մարդու և հասարակության ձևավորման գործում՝ Հոջաթոլեսլամ սեյեդ Մոհամմադ Հասան Աբու Թորաբիֆարդը նշել է. «Սուրբ Ղուրանն ուշադրություն է դարձնում մարդու մտավոր, գիտական և հավատքի վրա հիմնված կյանքին, և ըստ Ալլամե Թաբաթաբայիի՝ իսլամն ավելի քան բոլոր կրոնները, ուշադրություն է դարձնում մարդկային հասարակությանը»:

Անդրադառնալով Ղուրանի Մաեդե սուրահի 54-րդ այային, նա հավելել է.«Այս այան ներկայացնում է Աստծո կողմից սիրված հասարակության հինգ հատկանիշները և ուրվագծում իսլամական հեղափոխության տեսլականը»: 

Նա ընդգծել է, որ սուրբ Ռամադան ամսվա ընթացքում կարելի է քայլեր ձեռնարկել այս հասարակությանը հասնելու ուղղությամբ։