Ամերիկացիները մի կողմից պատժամիջոցներ են կիրառում, մյուս կողմից խոսում բանակցությունների մասին
Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի առաջնորդն անդրադառնալով ամերիկացի առաջնորդների հակասական գործողություններին, ընդգծել է. «Իսլամական ճակատն ամուր կանգնած է և դիմակայում է ամբարտավանությանը»:
Հղում անելով Իրանի հեռուստատեսությանը՝ Pars Today-ը հաղորդում է, որ Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի քարոզիչն անդրադարձել է սուրբ Ռամադան ամսվա և իսլամական արժեքների կարևորությունն ասելով. «Այս ամիս Սուրբ Ղուրանի մարդասիրական ուսմունքներով զարդարվելու հնարավորություն է»։
Ընդգծելով Ղուրանի դերը մարդու և հասարակության ձևավորման գործում՝ Հոջաթոլեսլամ սեյեդ Մոհամմադ Հասան Աբու Թորաբիֆարդը նշել է. «Սուրբ Ղուրանն ուշադրություն է դարձնում մարդու մտավոր, գիտական և հավատքի վրա հիմնված կյանքին, և ըստ Ալլամե Թաբաթաբայիի՝ իսլամն ավելի քան բոլոր կրոնները, ուշադրություն է դարձնում մարդկային հասարակությանը»:
Անդրադառնալով Ղուրանի Մաեդե սուրահի 54-րդ այային, նա հավելել է.«Այս այան ներկայացնում է Աստծո կողմից սիրված հասարակության հինգ հատկանիշները և ուրվագծում իսլամական հեղափոխության տեսլականը»:
Նա ընդգծել է, որ սուրբ Ռամադան ամսվա ընթացքում կարելի է քայլեր ձեռնարկել այս հասարակությանը հասնելու ուղղությամբ։