Ավիացիոն արդյունաբերության կազմակերպությունը հաղթահարում է պատժամիջոցները, կառուցելով և փորձարկելով օդային արգելակներ
https://parstoday.ir/hy/news/iran-i230278-Ավիացիոն_արդյունաբերության_կազմակերպությունը_հաղթահարում_է_պատժամիջոցները_կառուցելով_և_փորձարկելով_օդային_արգելակներ
ԻԻՀ ՊՆ և ԶՈՒ աջակցության նախարարության ավիացիոն արդյունաբերության կազմակերպության ղեկավարն ասել է․ «Օդային արգելակները ներառված էին պատժամիջոցների մեջ, սակայն այսօր մեզ հաջողվել է դրանք արտադրել և փորձարկել»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 14, 2025 13:18 Asia/Tehran
  • Ավիացիոն արդյունաբերության կազմակերպությունը հաղթահարում է պատժամիջոցները, կառուցելով և փորձարկելով օդային արգելակներ

ԻԻՀ ՊՆ և ԶՈՒ աջակցության նախարարության ավիացիոն արդյունաբերության կազմակերպության ղեկավարն ասել է․ «Օդային արգելակները ներառված էին պատժամիջոցների մեջ, սակայն այսօր մեզ հաջողվել է դրանք արտադրել և փորձարկել»։

Նա հավելել է․ «Պաշտպանությունը բանականության պայմանն է, և որքան ուժեղ լինենք պաշտպանական դաշտում, այնքան երկրի այլ հատվածների համար ավելի հեշտ կլինի քայլեր ձեռնարկել զարգացման և երկրի խնդիրների լուծման ուղղությամբ։ Ուստի մենք պետք է անվտանգություն հաստատենք։ Մենք հաջողությունների ենք հասել օդային, ցամաքային, ծովային, պաշտպանական ոլորտներում, բայց հաստատ կանգ չենք առնելու  և շատ պայծառ ապագա ենք ուրվագծում»։

Խոսելով այն մասին, թե զորավարժությունները որքան մեծ դեր կարող են ունենալ զինված ուժերի պատրաստվածության վրա, նա նշել է․ «Զորավարժությունները վարժանքներ են, որոնք մոտ են մարտական իրականությանը և դրանց շրջանակներում համագործակցությունն այլ ուժերի հետ ցանցային և սիներգետիկ պատերազմում, անշուշտ, մեծ օգնություն է զինված ուժերի դինամիկայի և պատրաստվածության բարձրացման հարցում»:

Բրիգադի գեներալ Խաջե Ֆարդն անդրադառնալով օդային նավատորմի հետ համագործակցությանն, ասել է. «Եթե պաշտպանության նախարարությունը պատժամիջոցների պատճառով արդյունավետ համագործակցություն չունենա օդային նավատորմի հետ, խնդիրներ կառաջանան, հետևաբար, մենք տեխնիկական աշխատանքներ ենք իրականացնում երկրում գործող կոմերցիոն օդանավերի վրա, և  բարձրացրել ենք նավատորմի դիմադրողականությունը»։
Նա նշել է․ «Մենք նաև ծառայություններ ենք մատուցում այլ ոլորտներում, օրինակ՝ անօդաչու թռչող սարքերի ոլորտում։ Եվ հաշվի առնելով ռազմական ոլորտում գրանցված հաջողությունները, մենք փորձել ենք նման  ծառայություններ մատուցել նաև քաղաքացիական ավիացիայի ոլորտում»:

Մյուս օրինակները ներառում են Mohajer 6 անօդաչու թռչող սարքը, որը լայնորեն օգտագործվում է քարտեզագրման ոլորտում, և հակահրդեհային անօդաչու թռչող սարքերը, որոնք ունակ են թռչել բարձր շենքերի վերևում և մարել հրդեհները։ Այդ հնարավորությունը շատ կարևոր է, հատկապես դժվար հասանելի շենքերում»:
ՊՆ օդատիեզերական արդյունաբերության կազմակերպության ղեկավարը հավելել է․ «Օդային արգելակները ներառված էին պատժամիջոցների մեջ, սակայն այսօր մեզ հաջողվել է դրանք արտադրել և փորձարկել։ Մենք դրանք լայնորեն օգտագործում ենք օդային  նավատորմում: Ավտոմոբիլային ոլորտում նույնպես մենք տուրբո լիցքավորիչներ չունեինք էմբարգոյի պատճառով, ուստի օրակարգում դրեցինք դրանց  արտադրությունը, և այսօր շատ մեքենաներ հագեցած են այս տեխնոլոգիայով»։