Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի մասին օրենքը հանձնվել է գործադրման
https://parstoday.ir/hy/news/iran-i230318-Իրան_ԵԱՏՄ_ազատ_առևտրի_համաձայնագրի_մասին_օրենքը_հանձնվել_է_գործադրման
Իրանի նախագահը գործադրման է հանձնել Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի մասին օրենքը։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Մարտ 16, 2025 06:28 Asia/Tehran
  • Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի մասին օրենքը հանձնվել է գործադրման

Իրանի նախագահը գործադրման է հանձնել Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի մասին օրենքը։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ԻԻՀ Սահմանադրության 123-րդ հոդվածի հիմամբ՝ Մասուդ Փեզեշքյանն   «Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի մասին» օրենքը, որն ավելի վաղ հաստատվել էի Իսլամական խորհրդարանում, փոխանցել է Արդյունաբերության, հանքերի և առևտրի, Էկոնոմիկայի, Ֆինանսների և ԱԳ  նախարարություններին՝  գործադրման համար։   

ԵԱՏՄ-ին անդամակցության շնորհիվ, Իրանը հնարավորություն է ստացել մուտք գործել շատ մեծ շուկա և ընդլայնել տարածաշրջանային առևտուրը։ Այս համագործակցությունը կնպաստի առևտրային խոչընդոտների նվազեցմանը և անդամ երկրներ, այդ թվում՝ Հայաստան իրանական ապրանքների արտահանման դյուրացմանը։ Իրան-ԵԱՏՄ  հարաբերությունները կարող են օգնել ներգրավել օտարերկրյա ներդրումներ և ամրապնդել տեխնոլոգիական ու էներգետիկ համագործակցությունը։