Իրանում ու աշխարհի մի շարք այլ երկրներում նշվել է Ղադրի գիշերը
Ռամադան ամսվա 19-րդ գիշերը, Ղադրի գիշերն է՝ իրանցիները նշել են մզկիթներում և այլ կրոնական վայրերում։
Այս գիշեր, Խավարեջ խմբի անդամ Իբն Մուլջամ Մորադին իր թունավոր սրով հարվածեց առավոտյան աղոթքն իրականացնող՝ շիաների առաջին իմամ Ալիին։ Սրի հարվածից վիրավորված իմամ Ալին մահացավ երկրորդ օրը։
Pars Today-ի հըաղորդմամբ՝ Ռամադան սուրբ ամսվա 19-րդ, 21-րդ և 23-րդ գիշերները կոչվում են Ղադրի գիշերներ։ Այս գիշերների ընթացքոմ մուսուլմաններն արթուն են մնում և աղոթում ու Ղուրան ընթերցում։ Ղադրի գիշերը տարվա ամենաառաքինի գիշերն է։ Ասում են, որ Ղադրի գիշերն արված բարի գործն ավելին է քան հազար ամսվա ընթացքում արված բարի գործերը և այդ գիշերը որոշվում է տարվա ճակատագիրը:
Իրանցիները Ղադրի գիշերն անցկացնում են տարբեր մզկիթներում ու կրոնական վայրերում, այդ թվում՝ Մաշհադում գտնվող, աշխարհի շիաների ութերորդ իմամ Ռեզայի սրբավայրում, Ջամքարան մզկիթում և Թեհրանում հազրաթ Մասումեի արբավայրում։
Ռուսաստանում անցկացվել է Ղադրի գիշերվա արարողությունը
Աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում ապրող շիաները մասնակցել են Ղադրի գիշերվան նվիրված արարողությանը։
Ռուսաստանի հազարավոր շիաներ իմամ Ալիի նահատակության և Ղադրի գիշերն այցելել են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Մախաչկալայում, Աստրախանում, Կազանում գտնվող մզկիթներում և կարդացել Ղուրան ու աղոթել։
Ռուսաստանի 30 միլիոն մուսուլմաններից ավելի քան 3 միլիոնը շիաներ են, որոնց մեծ մասն ապրում է Մոսկվայում: