Ի՞նչի մասին են խոսել Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցի ընթացքում
-
Արաղչի. Թուրքիայի զարգացումներն այդ երկրի ներքին խնդիրն են
Pars Today - Իրանի արտգործնախարարը Թուրքիայի ներքին զարգացումները այդ երկրի ներքին խնդիր է համարել։
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով արտաքին գործերի նախարարությունը, անդրադառնալով Թուրքիայի ներքին զարգացումներին, Արաղչին ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային դիրքորոշումը և հայտարարել.-Թուրքիայում տեղի ունեցող զարգացումները այս երկրի ներքին խնդիրն են, և մենք վստահ ենք, որ Թուրքիայի իրավասու իշխանությունները պատշաճ կերպով կկառավարեն այդ զարգացումները՝ ելնելով այդ երկրի ժողովրդի շահերից։
Դատապարտելով Գազայի և Լիբանանի դեմ Սիոնիստական ռեժիմի հանցագործություններն ու ոտնձգությունները՝ հրադադարի մասին պայմանավորվածությունների կոպտագույն խախտումով, Արաղչին կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել միջազգային հանրության, հատկապես իսլամական և տարածաշրջանային երկրների կողմից՝ դադարեցնելու բռնազավթիչ ռեժիմի հանցագործությունները:
Դատապարտելով Եմենի դեմ ԱՄՆ-ի ավիահարվածները, Գազայի, Արևմտյան ափի և Լիբանանի դեմ իսրայելական ռեժիմի հանցագործությունների հետ միաժամանակ, Արաղչին ընդգծեց տարածաշրջանի երկրների միջև ավելի մեծ համագործակցության և համակարգման կարևորությունը՝ կանխելու ագրեսիան իսլամական երկրների դեմ և տարածաշրջանում անապահովության ու անկայունության սրումը:
Այս հեռախոսազրույցում Հաքան Ֆիդանը Իրանի արտգործնախարարին շնորհավորել է Նովրուզի և Նոր տարվա կապակցությամբ և ընդգծել Թուրքիայի պատրաստակամությունը՝ օգնելու տարածաշրջանային և միջազգային խնդիրների դիվանագիտական լուծումներ գտնելու հարցում։
Անդրադառնալով Գազայում տիրող իրավիճակի վերանայման նպատակով Կահիրեում արաբ-իսլամական շփման կոմիտեի վերջին հանդիպմանն իր մասնակցությանը, Ֆիդանն կարևորեց Պաղեստինի ճնշված ժողովրդի վիճակի նկատմամբ իսլամական երկրների մեծ ուշադրությունը: