Երևանում կայացել է Սեյեդ Աբբաս Արաղչիի հեղինակած գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը
ԻԻՀ ԱԳ նախարարի Հայաստան կատարած այցի շրջանակներում կայացել է վերջինիս հեղինակած գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։
Արարողությանը, որը կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում, ՀՀ ԱԳ նախարարի և նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, ԻԻՀ դեսպան պարոն Մեհդի Սոբհանին ներկայացրել է գրքի բովանդակությունը՝ նշելով, որ թարգմանության նպատակն է դիվանագետների և միջազգային հարաբերությունների բաժնի ուսանողներին առաջին ձեռքից ծանոթացնել բանակցային տեխնիկայի հետ։
Ուրախություն հայտնելով «Բանակցության ուժը» գրքի հայերեն թարգմանության համար, որը ներառում է դիվանագիտության և բանակցությունների հարցերում Իրանի տեսակետները և փորձը, ՀՀ ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ այս աշխատանքը հիմք կհանդիսանա, որպեսզի հայ դիվանագիտական և ակադեմիական հանրությունը ծանոթանա Իրանի փորձին և բազմակողմ բանակցությունների վերաբերյալ տեսակետներին։
Բարձր գնահատելով Հայաստանում ԻԻՀ դեսպանատան, թարգմանիչների խմբի և Հայաստանի արտաքին գործերի նախարարության ջանքերը՝ գրքի հայերեն թարգմանության և շնորհանդեսը կազմակերպելու ուղղությամբ, ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին նշել է, որ բանակցությունը հատուկ կատեգորիա է և դիվանագիտության հիմնական գործիքը՝ երկրների ազգային շահերի իրացման և կառավարությունների միջև վեճերը լուծելու համար։
«Բանակցության ուժը» գրքի հայերեն թարգմանության նախաբանը գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Այն թարգմանվել է թարգմանիչների խմբի կողմից՝ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ոսկանյանի ղեկավարությամբ և ԻԻՀ դեսպանատան ջանքերով։