Գեներալ Շարիֆ. Ղոդսի՝ Երուսաղեմի օրը հնարավորություն է աշխարհին ներկայացնել Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները
(last modified Wed, 26 Mar 2025 13:13:34 GMT )
Մարտ 26, 2025 16:43 Asia/Tehran
  • Գեներալ  Շարիֆ. Ղոդսի՝ Երուսաղեմի օրը հնարավորություն է աշխարհին ներկայացնել Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները

Ինթիֆադայի և Ղոդսի միջազգային օրվա կենտրոնական շտաբի ղեկավարը հայտարարել է.«Ղոդսի միջազգային օրվա երթին ժողովրդի խանդավառ ներկայությունը հնարավորություն է աշխարհին ներկայացնել Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները»։

Ղոդսի կամ Երուսաղեմի միջազգային օրը Պաղեստինի ժողովրդին և գործին աջակցելու և Սիոնիստական ռեժիմին դիմակայելու  ամենամյա կարևորագույն միջոցառումներից է:

ԻԻՀ հիմնադիր իմամ Խոմեյնին 1979թ․ Ռամադան սուրբ ամսվա վերջին ուրբաթ օրը հռչակեց պաղեստինցիների հետ համերաշխության և Ղոդսի միջազգային օր։

Այս տարի Ղոդսի միջազգային օրվա երթը կկայանա «Ո՛վ Ղոդս, մենք հավատարիմ ենք մեր ուխտին» կարգախոսով։

Ինթիֆադայի և Ղոդսի միջազգային օրվա կենտրոնական շտաբի ղեկավար, բրիգադի գեներալ Ռամադան Շարիֆը չորեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում, հայտարարել է․  «Այս տարվա Ղոդսի միջազգային օրն ավելի մեծ աջակցություն կապահովի Պաղեստինի ժողովրդի համար ու ավելի շատ կխայտառակի Սիոնիստական ռեժիմին»։

Նշելով, որ Ղոդսի միջազգային օրվա երթը կմեկնարկի ուրբաթ օրը, ժամը 10։00-ին, Շարիֆը հավելել է․ «Մայրաքաղաքում երթի մասնակիցները 10 երթուղիներով կշարժվեն դեպի Թեհրանի համալսարան, իսկ երթի ավարտին ելույթ կունենա իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը»։

Նա հավելել է․ «Անցած 18 ամիսների ընթացքում, երբ սիոնիստական  ռեժիմի դեմ պայքարն ավելի է ուժգնացել, ռեժիմի պաշտպանական ուժը թուլացել է, իսկ համաշխարհային հեղինակությունը՝ նվազել։ Սիոնիստական ռեժիմին աջակցող երկրների երիտասարդներն իրեցն աջակցոսւթյունն են հայտնել Պաղեստինի ժողովրդին։ Այս տարի Ղոդսի միջազգային օրը տարբերվում է, քանի որ  ռեժիմի էությունը բացահայտվել է, իսկ Գազայի ժողովրդի և Դիմադրության նահատակների նկատմամբ հարգանքը դարձել է համընդհանուր»։

ԻԻՀ սպորտի և երիտասարդության նախարարության հայտարարությունը Ղոդսի միջազգային օրվա կապակցությամբ

ԻԻՀ սպորտի և երիտասարդության նախարարությունը և Մարզիկների մոբիլիզացիայի կազմակերպությունը հայտարարություն են տարածել, որով հրավիրել են հասարակության բոլոր անդամներին,  հատկապես մարզիկներին և երիտասարդներին, հրավիրել են մասնակցել Ղոդսի օրվա երթին։

ԻՍՆԱ-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ ասվում է. «Երկրի մարզական և երիտասարդական համայնքը մշտապես էպիկական ներկայություն  է  ունեցել տարբեր ոլորտներում։ Եվ ինչպես անցյալում, այս անգամ ևս մարզիկները, չեմպիոնները, մրցավարները, մարզիչները, վետերանները, ակումբների ղեկավարներն ու բոլոր մարզասերները, Իրանի նախանձախնդիր ժողովրդի և աշխարհի մյուս ազատ մարդկանց հետ միասին, կմասնակցեն այս տարվա երթին։ Բոլոր մարզիկներին, երիտասարդներին և քաղաքացիներին հրավիրում ենք մասնակցելու այս մեծ երթին և միասնորեն սատարելու սուրբ Ղոդսին և Պաղեստինի ճնշված ժողովրդին»։