Իրանական «Գիշերվա վերջում» հեռուստաեսրիալը փայլել է Series Mania փառատոնում
https://parstoday.ir/hy/news/iran-i230810-Իրանական_Գիշերվա_վերջում_հեռուստաեսրիալը_փայլել_է_series_mania_փառատոնում
Series Mania փառատոնը կայացել է 2025 թվականի մարտի 21-ից 28-ը՝ Ֆրանսիայի Լիլ քաղաքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 30, 2025 06:38 Asia/Tehran
  • Իրանական «Գիշերվա վերջում»  հեռուստաեսրիալը փայլել է Series Mania փառատոնում

Series Mania փառատոնը կայացել է 2025 թվականի մարտի 21-ից 28-ը՝ Ֆրանսիայի Լիլ քաղաքում:

Pars Today-ի հաղորդմամբ՝ «Գիշերվա վերջում» հեռուստասերիալը, որի ռեժիսորն է Աիդա Փանահանդեն, արժանացել է փառատոնի «Լավագույն ռեժիսոր» մրցանակին։
Մրցանակը շնորհվել է ուրբաթ երեկոյան՝ փառատոնի փակման արարողության ընթացքում։ Հեռուստասերիալը մրցում էր Բրիտանիայից, Դանիայից, Հարավային Կորեայից և Նորվեգիայից ներկայացված սերիալների հետ։

Series Mania փառատոնն աշխարհի ամենակարևոր սերիալային փառատոններից է: Այս տարի մրցույթի տարբեր բաժիններին մասնակցելու հայտ է ներկայացրել 48 երկրի ավելի քան 460 հեռուստատեսերիալ։

 «Գիշերվա վերջում» հեռուստասերիալն Իրանից և Արևմտյան Ասիայից ներկայացված միակ սերիալն էր, որը ընտրող հանձնաժողովի կողմից ընտրվեց «Համայնապատկեր» միջազգային մրցույթի բաժնում և արժանացավ «Լավագույն ռեժիսոր» մրցանակին։
Series Mania փառատոնն այս տարի ունեցել է 100 հազար հանդիօսատես։ Փառատոնի տարբեր բաժիններում, այդ թվում՝ սեմինարներում, կոնֆերանսներում և սերիալների առք ու վաճառքի բաժնում ներգրավված է եղել կինոյի և հեռուստատեսության ոլորտի 5 հազար փորձագետ, ինչը վկայում է հանդիսատեսին ներգրավելկու հարցում այս փառատոնի առանձնահատուկ հաջողության մասին։