Իրանական «Գիշերվա վերջում» հեռուստաեսրիալը փայլել է Series Mania փառատոնում
Series Mania փառատոնը կայացել է 2025 թվականի մարտի 21-ից 28-ը՝ Ֆրանսիայի Լիլ քաղաքում:
Pars Today-ի հաղորդմամբ՝ «Գիշերվա վերջում» հեռուստասերիալը, որի ռեժիսորն է Աիդա Փանահանդեն, արժանացել է փառատոնի «Լավագույն ռեժիսոր» մրցանակին։
Մրցանակը շնորհվել է ուրբաթ երեկոյան՝ փառատոնի փակման արարողության ընթացքում։ Հեռուստասերիալը մրցում էր Բրիտանիայից, Դանիայից, Հարավային Կորեայից և Նորվեգիայից ներկայացված սերիալների հետ։
Series Mania փառատոնն աշխարհի ամենակարևոր սերիալային փառատոններից է: Այս տարի մրցույթի տարբեր բաժիններին մասնակցելու հայտ է ներկայացրել 48 երկրի ավելի քան 460 հեռուստատեսերիալ։
«Գիշերվա վերջում» հեռուստասերիալն Իրանից և Արևմտյան Ասիայից ներկայացված միակ սերիալն էր, որը ընտրող հանձնաժողովի կողմից ընտրվեց «Համայնապատկեր» միջազգային մրցույթի բաժնում և արժանացավ «Լավագույն ռեժիսոր» մրցանակին։
Series Mania փառատոնն այս տարի ունեցել է 100 հազար հանդիօսատես։ Փառատոնի տարբեր բաժիններում, այդ թվում՝ սեմինարներում, կոնֆերանսներում և սերիալների առք ու վաճառքի բաժնում ներգրավված է եղել կինոյի և հեռուստատեսության ոլորտի 5 հազար փորձագետ, ինչը վկայում է հանդիսատեսին ներգրավելկու հարցում այս փառատոնի առանձնահատուկ հաջողության մասին։